27 02 2024

Բա դատախազների համար իրավական հետևանք չպետք է լինի՞․ Լևոն Քոչարյանի փաստաբան



«Այս միջնորդության շրջանակներում ստիպված եմ անդրադարձ կատարել դատարանի Ավան նստավայրում Մասիս Մելքոնյանի նախագահությամբ տեղի ունեցած երկրորդ դատական նիստին։ Առաջին նիստի ընթացքում դատախազ ներկա չէր, քննիչն էր ներկա։ Որպես կանոն, իհրակե, եթե մի քրեական գործը իր բնական ընթացքով ընթանում է, դատախազը չի գալիս-մասնակցում այդ նիստերին։ Դատախազը սպասում է, որ կարող է վերջին պահին հետ վերցնի միջնորդությունը, բացառիկ լիազորություն կատարի, ոչ թե գա դատական նիստի ու կրկնի նույն քննիչի գործառույթը։ Հոկտեմբերի 19-ին, վերչաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը, մի քիչ զարմանալի է, որ իրեն ցիտում եմ, ինչևէ, էդ օրը պետք է դատական ակտը հրապարակի էն առաջին կալանավորման որոշման վերաբերյալ, հենց նույն դատախազը, որը հիմա դիմացս նստած է, պնդում էր, որ չի կարելի սպասել այդ որոշմանը, չի կարելի, որովհետև նույնիսկ դեռ կանալանքի տակ գտնվող Լևոն Քոչարյանը եթե րոպե շուտ դուրս գա, էս քրեական գործի ընթացքը դատապարտված է անհաջողության»,- Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանում Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ դատական նիստի ժամանակ ելույթում նշեց Լևոն Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա հիմնավորում էր դատավոր Արթուր Դանիելյանին բացարկ ներկյացնելու միջնորդությունը։

Ապա շարունակեց․ «Դատակոչված վկաների ցանկը որ ուշադրություն դարձնեք, ոստիկաններ են, այն էլ ոչ թե զուտ պարզապես ոստիկաններ, հատուկ նշանակության գումարտակի ոստիկաններ։ Էդ ոստիկանները դասական իմաստով կամ անաչառ դտիորդի տեսանկյունից, իրենք խոչընդոտող են, իրենք իրենցով, վարչական բերման են ենթարկում, ձերբակալում են, ուժ են կիրառում։ Բայց մեր դատախազ Դանիելյանը գտնում էր, որ Լևոն Քոչարյանը դուրս է գալիս, ՀՆԳ ոստիկանությանը գնալու է խոչընդոտի։

Բայց ի՞նչ եղավ․ պարոն Դանիելյանը ստացավ իր համար ցանկալի դատական ակտը, Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց դրանից հետո։ Կհարցնեք՝ դրանից հետո երևի ինտենսիվ վարույթային գործողություններ են էին արվում, ամենօրյա ռեժիմով, դատախազ Դանիելյանն էլ հսկում էր, մի քանի քննիչով աշխատում էին։

Որևէ գործողություն չեղավ, ուղղակի Լևոնը Քոչարյան կալանավորված էր, հանգիստ էին։

Ինձ մոտ հարց է առաջանում՝ ի վերջո վերջերս օրենսդրական փոփոխություն կատարվեց և ասվեց, որ տարիներ հետո էլ եթե Եվրոպական դատարանը իրավունքի խախտում էարձանագրում, հետադարձ ուժով դրան պետք է գնահատական տրվի, դատավորներին պետք է կարգապահապան պատասխանատվության ենթարկեն։ Բա հարց  առաջանում՝ դատախազների համար իրավական հետևանք չպետք է լինի՞։

Դատախազը, որն ասում է՝ մենակ սա է տարբերակը, բայց պարզվեց տենց չէ, դրա համար բացասական հետևանք պետք է չլինի՞։ Մենք խսում ենք մարդու ճակատագրի մասին, բա կալանքը ամենաինտենսիվ և ամենադաժան խափանման միջոցն է»։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու, նրանց ծեծի ենթարկելու մեջ, այնինչ տեսախցիկները ֆիքսել էին, որ հենց ոստիկաններն են ծեծի ենթարկում Լևոն Քոչարյանին։

Միջադեպը տեղի էր ունեցել 2023թ․ սեպտեմբերին՝ ընդդեմ Արցախը հանձնելու բողոքի ակցիաների ժամանակ։

Արամ Վարդևանյանի ելույթը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ