28 11 2023

Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրգործը կքննվի Սյունիքի մարզում

Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրգործը կքննվի Սյունիքի մարզում

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ այդմ՝ քրեական գործը հոկտեմբերի 27-ին մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանին։

Ինչպես նշված է համակարգի էջում, Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը,կոչումով՝գեներալ-լեյտենանտ,հանդիսանալով պաշտոնատար անձ՝հանրային ծառայող,կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ծառայողական դիրքով և զինվորական կոչումով տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն,հայտարարված ռազմական դրության ժամանակ՝2020թ․հոկտեմբերի 12-ին,ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք՝իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ,ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ