07 10 2023

2015-ից սկսած Արմեն Աշոտյանի բոլոր հեռախոսազանգերը, սմս-ները վերահսկվել են. Ռուբեն Մելիքյան



Արմեն Աշոտյանի քրեական գործի 30-ից ավելի հատորներին ծանոթանալու ընթացքում «հետաքրքիր բաներ» հայտնաբերեցինք. նրա նկատմամբ իրականացվել է անձնական կյանքի տոտալ սահմանափակման գործառույթ: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Արմեն Աշոտյանի փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Մելիքյանը։

«Ինչ գործիք որ առկա է քրեական դատավարության օրենսգրքում՝ այստեղ տեսնում ենք։ Սկսած 2015 թվականից՝ բանկային գաղտնիք, նոտարական գաղտնիք, գաղտնալսումներ, թվային խուզարկություններ են իրականացվել, 2015-ից սկսած բոլոր հեռախոսանգերը, սմս-ները վերահսկվել են։ Մի կողմից գործ ունենք իրավիճակի հետ, երբ առկա է տոտալ ներխուժում անձի անձնական կյանք, և մյուս կողմից՝ մեղադրական եզրակացություն, որի մասին շուտով կլսեք դատական դահլիճում, և զրո փաստ», - ասաց Ռուբեն Մելիքյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ