28  02  2020

Օրինականցված թալան․ ո՞ւր են գնում «կոռուպցիայից վերադարձրած» գումարները. Ինֆոգրաֆիկա

Օրինականցված թալան․ ո՞ւր են գնում «կոռուպցիայից վերադարձրած» գումարները. Ինֆոգրաֆիկա

Գերմանիայում գտնվելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար ենք վերադարձրել պետական բյուջե»։ Այդ հայտարարությանը անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ` նշելով, որ պետական բյուջեի «Այլ եկամուտներ» տողում, որտեղ պետք է արտացոլվեն այդ գումարները 2018 և 2019 թվականներին միասին վերցրած, ավելացել է ոչ թե 105 մլն դոլարով, այլ դրանից երեք անգամ պակաս՝ ընդամենը 35 մլն դոլար։ Սակայն սա հարցի մի կողմն է։

Առավել կարևորն այն է, թե ո՞ւր կամ ո՞ւմ գրպաններն են գնում այդ գումարները։ Պատասանը միանշանակ է՝ դրանք ստանում են Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները, պետական բարձրաստիճան պաշտոնյաները, նրա հրահանգը անվերապահ կատարող իրավապահ համակարգը, ԱԺ պատգամավորները որպես պարգևատրումներ։

Ներկայացնենք, թե որքա՞ն է կազմել պետական բյուջեի «օրինական» թալանը՝ պետական կառույցների ստացած ճոխ պարգևատրումների տեսքով և որքանո՞վ են այդ գումարները համապատասխանում Նիկոլ Փաշինյանի մատնանշած վերադարձված գումարին։ Դրա համար հիմք ենք ընդունել բացառապես պաշտոնական տվյալները, որոնք հրապարակվել են տարբեր լրատվամիջոցներում։

Այսպիսով, 2019 թ․-ի պետական բյուջեի «Այլ եկամուտներ» տողում նշված է մոտ 82 մլրդ դրամ, 2018 թ․-ին 72 մլրդ դրամ։ Տարբերությունը, այսինքն, անցած տարվա ընթացքում այսպես կոչված՝ կոռուպցիայից հետ բերված գումարը կազմել է 11 մլրդ դրամ։

Հիմա տեսնենք, թե որքա՞ն են կազմել աղմուկ հանած պարգևատրումները տարբեր (ոչ բոլոր) պետական կառույցներում 2019 թ․-ին։

Պարգևատրումները՝ ներկայացնում ենք ինֆոգրաֆիկայով․

 Այսինքն, երկու տարի շարունակ Նիկոլ Փաշինյանի կողմից աղաղակվող «թալանված» գումարը, և նույնքան գումար էլ ավելացրած, մտնում է գործող իշխանավորների գրպանները։ «Հպարտ» քաղաքացիներին մնում է շարունակել կերակրվել Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերներով, գրառումներում բերած թվերով և հավատալ, որ «լավ կլինի» կամ իրենք իրենց ներշնչեն, որ «արդեն լավ է»։

 Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ