11 03 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 128 նոր դեպք. մահացել է 8 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 128 նոր դեպք. մահացել է 8 քաղաքացի

Հայաստանում մարտի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 128 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421842-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2759 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2930081 է:

Փաստացի այս պահին բուժվում է 3707 պացիենտ, նվազել է 230-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 407933 անձ` վերջին մեկ օրում 350 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 10 276 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1634 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ