17 11 2021

Դեռ պահպանվում են մահվան համեմատական բարձր ցուցանիշները․ Անահիտ Ավանեսյան



Հիվանդացության նվազման ընթացքի մեջ ենք, բայց սովորաբար ծանր դեպքերի և մահվան դեպքերի նվազումը ալիքի նվազումից 2-3 շաբաթ հետ ընկած է, և դեռ պահպանվում են մահվան համեմատական բարձր ցուցանիշներ, ինչը, հույս ունենք, առաջիկա մեկ շաբաթում ևս կնվազի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Իհարկե հիվանդացության տեմպի նվազումը մեզ թույլ է տալիս ասել, որ այս պահին որևէ անձ դրսում սպասող չունենք, այն բոլոր անձինք, որոնք հոսպիտալացման կարիք ունեն, հոսպիտալացվում են»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ