03  06  2019

Էսօր որևէ մեկը կարող է ասել, որ գյուղացին գտնվում է լավ վիճակո՞ւմ․ Միքայել Մելքումյան



Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում և բնակլիմայական աղետների դեպքում հողօգտագործողներին ազատել հողի հարկի 50 տոկոսից՝ տվյալ տարվա համար։

Կարգավորմանը դեմ է «Իմ քայլը» խմբակցությունը։

«Էսօր որևէ մեկը կարող է ասել, որ գյուղացին գտնվում է լավ վիճակո՞ւմ։ հեղափոխությունից անեցլ ա մեկ տարի, ամեն ինչ լուծվել ա, և այլն, և այլն։ Լավ, ապահովագրություն անենք, բայց մեկը մյուսին չի խանգարում։ Եղել ա ցրտահարություն, աղետ, պետք չէ միլիմետրով չափել էդ 50 տոկոսը։ Կա արբանյակ, կա թվային տնտեսություն, ասում ենք ժեստ է անում պետությունը, գոնե սրանից ազատում է, որ գյուղացին էլ ասի պետութունն իմ մեջքին կանգնած է։ Բա որ աղետ ա եղել, ո՞վ պետք է գյուղացու կողքին կանգնի, պետությունը»,- ելույթում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Պետք է նաև վարկերը սառեցնել, հետո՝ փոխհատուցում անել։ Պետք է այնպես անել, որ Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվելը արդյունյավետ լինի։ Մարդկանց տները գրավի տակ է, թողնում-հեռանում են, ի՜նչ եք եկել-ասում»,- ասաց Միքայել Մելքումյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ