30  08  2018

Ադրբեջանից և Իրանից 105 տոննա միրգ արգելվել է ներկրել ՌԴ

Ադրբեջանից և Իրանից 105 տոննա միրգ արգելվել է ներկրել ՌԴ

«Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Դաղստանի Հանրապետության վարչության տեսուչներն Ադրբեջանից և Իրանից բերված մշակաբույսային արտադրանքի մի քանի խմբաքանակ սահմանն անցկացնելու թույլտվություն չեն տվել և որոշել են հետ վերադարձնել դրանք։ Այս մասին հայտնում է РИА «Дагестан»-ը։ Դրանք համաճարակային վնասակար օբյեկտներով են եղել։

Վարակված մշակաբույսային արտադրանքը հայտնաբերվել է Ռուսաստանի պետական սահմանի դաղստանյան հատվածում։ Ինչպես հաղորդվում է, ստուգումների արդյունքում դրանցում վտանգավոր մոլախոտ և մշակաբույսերի համար վնասակար արևելյան ցեց է հայտնաբերվել:

«Արգելված ապրանքների թվում եղել է շուրջ 74.5 տոննա ընդհանուր ծավալով սալորի 4 խմբաքանակ, սև թեյի և դեղձի մեկական խմբաքանակ՝ յուրաքանչյուրը 12.5 և 18.5 տոննա: Ռուսաստան մուտք չգործած ապրանքների ընդհանուր ծավալը 105 տոննայից ավելի է»,- նշվում է «Ռոսսելխոզնադզոր»-ի հաղորդագրության մեջ։

Խմբաքանակների տերերը տուգանվել են՝ ապրանքների ներմուծման մասին օրենքները խախտելու համար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ