29  05  2018

Մայիսին Հայաստանից ՌԴ է մտել 9200 տոննա լոլիկով բեռնված 450 ավտոմեքենա

Մայիսին Հայաստանից ՌԴ է մտել 9200 տոննա լոլիկով բեռնված 450 ավտոմեքենա

Մոսկվայում հանդիպում է կայացել «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի և Հայաստանի գյուղատնտեսության նախարարի խորհրդականի հետ: Քննարկման թեման եղել է հայկական կողմից Ռուսաստան լոլիկի մատակարարման ֆիտոսանիտարական անվտանգության ապահովման հարցը:

Այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզոր»-ը:

մայիսին Հայաստանից Ռուսաստանի տարածք է ժամանել գրեթե 9200 տոննա ընդհանուր ծավալով լոլիկի 450 ավտոմեքենա: 27-ի դեպքում «Ռոսսելխոզնադզորի» կողմից հայտնաբերվել է Ռուսաստանի համար վտանգավոր կարանտինային օրգանիզմ լոլիկի ուտիճով վարակված լոլիկ:

«Ռոսսելխոզնադզորը» դիմում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ խնդրելով չքաղաքականացնել Հայաստանի տարածքից Ռուսաստան լոլիկի մատակարարման հարցը: Խնդիրը տեխնիկական բնույթ ունի:

Հիշեցնենք, որ թեմային վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության՝ մայիսի 24-ի նիստին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ