09  03  2018

Ռուսաստանում Հայկական մթերք է ոչնչացվել



Մարտի 7-ին Ռուսաստանի Դաշնության պետական սահմանին՝«Վերին Լարս» միջազգային անցակետում  «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության՝ Կաբարդինա-Բալկարիայի Հանրապետության և Հյուսիսային Օսիա-Ալանիայի վարչության պաշտոնյայի կողմից կարանտինային ֆիտոսանիտարական վերահսկողության իրականացման ժամանակ առգրավվել է կարանտինի տակ գտնվող տարբեր արտադրանքներով բեռնված ավտոմեքենա՝ 4,9 տոննա թարմ լոլիկով, 0,245 տոննա սմբուկով և 1,24 տոննա պղպեղով, որոնց մասին նշված չէ եղել ուղեկցող փաստաթղթերում:

Փաթեթավորման վրա չի եղել համապատասխան մակնշում, տեղեկություն արտադրած երկրի մասին, արտահանման տվյալներ։

«Ռոսիա Ալանիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ արտադրանքը փորձել են Ռուսաստան արտահանել Հայաստանի տարածքից։

Ավտոմեքենայում խնձորներն ու թարմ մթերքները հայտարարագրված են եղել, բայց խնձորների հետևում եղել է մյուս՝ փաստաթղթավորում չունեցող արտադրանքը:

Ոչնչացվել է 245 կիլոգրամ սմբուկ, մետ 1200 կիլոգրամ պղպեղ եւ մոտ 5 տոննա լոլիկ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ