10  04  2018

Կառավարությունը մշակութային հիմնարկ է փակել

Կառավարությունը մշակութային հիմնարկ է փակել

Մշակույթի նախարարության ենթակայության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը լուծարվել է: Նման որոշում կառավարությունը կայացրել է վերջին նիստում:

Հիմնարկի՝ 163.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 44 467 286 դրամ կադաստրային արժեքով տարածքի՝ 108 քառ. մետրը մեկ տարի ժամկետով ամրացվել է «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» ՊՈԱԿ-ին, 14.3 քառ. մետրը՝ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ին, 40.7 քառ. մետրը՝ «Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ին:

Համաձայն հիմնավորման, «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է մշակութային, տեղեկատվական, կրթական, հրատարակչական գործի մշակման և պահպանման գործունեություն իրականացնելու, ինչպես նաև գրական ժառանգության պահպանման, տարածման, գրավոր մշակույթի զարգացման նպատակով:    

ՊՈԱԿ-ը իրականացնում է ազգային, արտասահմանյան տպագիր արտադրանքի հավաքածուի պահպանում, գրադարանային, տեղեկատվական, գրադարանների զարգացման գիտական և մեթոդական աջակցության ապահովում, միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցում, տպագիր արտադրանքի և այլ հրատարակությունների՝ շնորհանդեսների, ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպում, ինչպես նաև իրականացնում հրատարակչական գործունեություն:

Այժմ ՊՈԱԿ-ի գործառույթները վերապահվում են «Հայաստանի ազգային գրադարանին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ