19 12 2019

Բռնցքամարտիկը մրցման գնալու համար, սրանից-նրանից պետք է խնդրի. Իսրայել Հակոբկոխյան



Տաղանդավոր երեխաներ կան, որ իրենց պետք է զարգացնել. այս մասին դեկտեմբերի 17-լրագրողների հետ հանդիպմանն ասաց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը՝ անդրադառնալով բռնցքամարտի հետ կապված առկա խնդիրներին:

«Մթոմ բռնցքամարտը երկու հատ ֆեդերացիա ունի, բայց ոչ մեկն էլ մոտ չի գալիս, որ երեխաներին մրցաշարերի ուղարկեն: Բռցքամարտիկը, որ գնա մի մրցման եսիմ ինչքան պետք է սրանից-նրանից խնդրի, որ էդ տոմսը գնեն: Բռնցքամարտիկի ոտքը, գլուխը, որ ջարդվի մենք պետք է գնանք ընկնենք դռնեդուռ, որ մեզ մի բժիշկ անվճար ստուգի»,- նշեց  Իսրայել Հակոբկոխյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ