09 03 2018

Առաջին գոլը նոր թիմում և՝ խաղի հերոս. Հենրիխ Մխիթարյանի փայլուն արդյունքը. լուսանկարներ, տեսանյութ



Լոնդոնի «Արսենալը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Միլանին»: 

Խաղի 15-րդ րոպեին հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը: Սա Հենրիխի առաջին գոլն էր «Արսենալի» կազմում:

Հանդիպման ավարտից հետո ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը քվեարկության արդյունքում պարզեց, որ խաղի լավագույն ֆուտբոլիստը Մխիթարյանն է:

Մխիթարյանը կիսվել է խաղից իր տպավորություններով.

«Առաջին խաղակեսում շատ լավ էինք խաղում: 2-րդում այդքան էլ կենտրոնացած չէինք գործում, այդ պատճառով էլ չկարողացանք գտնել մեր լավագույն խաղը: Բայց ամենակարեւորն այն է, որ 2 գոլ խփեցինք ու լավ արդյունքի հասանք:

Իհարկե, անչափ գոհ եմ, «Արսենալում» իմ առաջին գոլն էր ու ես երջանիկ եմ այն խփելու համար: Պետք է շարունակեմ նույն կերպ:

Շատ կարեւոր է, որ գոլ բաց չթողեցինք: Հիմա պետք է պատրաստվենք հաջորդ հանդիպմանը «Ուոթֆորդի» դեմ ու կրկին «Միլանի» դեմ ենք խաղալու: Հիմա գիտենք, որ պատասխան խաղում հեշտ չի լինելու, բայց ամեն ինչ կանենք այս փուլը հաղթահարելու համար:

Միշտ էլ հատուկ է «Սան Սիրոյի» պես ստադիոնում հաղթելը, բայց դա նշանակություն չի ունենա, եթե հետո չհաղթենք: Մթնոլորտը հիասքանչ էր, ամեն խաղացող էլ ցանկանում է խաղալ նման պայմաններում: Շնորհակալ ենք մեր երկրպագուներին, որ ճամփորդում են մեզ հետ ու աջակցում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ