30 04 2023

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի չեմպիոն

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի չեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձել է 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյան հավաքել է 15,166 միավոր և գրավել 1-ին տեղը, հայտնում է «Արմենպրես»-ը:

Քանի որ Դավթյանը ոսկե մեդալակիր էր գավաթի խաղարկության նախորդ երկու փուլերում` Կոտբուսում և Դոհայում, հայ մարմնամարզիկը դարձել է աշխարհի գավաթի 2023 թվականի խաղարկության հաղթող:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ