18 12 2022

Արգենտինայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն

Արգենտինայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինայի ազգային հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն և հռչակվեց աշխարհի չեմպիոն: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, 1-ական գնդակ էլ թիմերը փոխանակեցին լրացուցիչ ժամանակում:

Հանդիպման հաշիվը բացվեց 23-րդ րոպեին, 11-մետրանոցից աչքի ընկավ Լեո Մեսսին: 36-րդ րոպեին Արգենտինան կրկնապատկեց իր առավելությունը, գոլի հեղինակ դարձավ Անխել դի Մարիան: 

Այսպիսով, աշխարհի չեմպիոնի դառնալու հարցը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ բախտը ժպտաց Արգենտինայի հավաքականին:

Արգենտինայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Այսպիսի հաջողության արգենտինացիները հասել էին նաև 1978 և 1986 թվականներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ