09  11  2018

Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի չեմպիոն

Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի չեմպիոն

Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն` երկամարտի 435 կգ ռեկորդային արդյունքով:

Հրում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցմամբ 230 կգ արդյունք է գրանցել` դառնալով աշխարհի ռեկորդակիր, երկրորդ մոտեցմամբ Մարտիրոսյանն արդեն չեմպիոնի կարգավիճակում հրել է 240 կգ` աշխարհի նոր ռեկորդ սահմանելով:  

Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի 2017 թվականի առաջնության, ինչպես նաև Եվրոպայի 2018 թվականի երիտասարդական առաջնության չեմպիոն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ