Ո՞վ էր խնդրում ՀՀԿ-ին փոխել սահմանադրությունը և այն կարել օրվա իշխանությունների «հագով». Միհրդատ Մադաթյան

05/03/2025 22:51

Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ես նախորդ գրառմանս մեջ խնդրեցի կանգնեցնել այս փոխրաձգությունը մեր ՀՀԿ-ական ընկերներին, սակայն ինչպես նկատեցի երեկ Ագնեսա Խամոյան/ Agnessa Khamoyan-ի, իմ կարծիքով բավականին սպառիչ և իրատեսական հարցազրույցից հետո բարձրացած խառնաշփոթից, մեր գործընկերները, օրինակ՝ Armen Ashotyan-ը և Anna Mkrtchyan-ը որոշել են մի հետաքրքիր ստրատեգիա են որդեգրել՝ չպատասխանելով տրված հարցերին, արդարանալ և օրակարգ բերել այլ, ոչ էական արգումենտներ։ Ընդ որում այդ ամենը անել միմյանց հերքող արտահայտություններ անելով… Հա, չմոռանամ ասել, որ կարծես թե հարցադրումները այնքան ցավոտ էին, որ խոսեց նույնիսկ Mikayel Minasyan-ը… Մի խոսքով։

Ամեն դեպքում, կարծում եմ ճիշտ կլիներ, որ արգումենտացված և հիմնավորված պատասխանեին այն հարցադրումներին, որոնք բարձրաձայնվեցին և իրականում կախված են օդում, ինչով էլ ԿՑՐԵԻՆ բոլոր կասկածներն ու «օդում կախված» կամ «հավաստի աղբյուրներից» բխող ամենատարբեր ասեկոսները ՀՀ երրորդ նախագահի, Նիկոլի գալու, բռնի հեղաշրջման և այլ հանելուկային բաների մասին, սակայն վերջիններս ընտրել են, մեկը՝ շախմատային «փիլիսոփայությունը», իսկ մյուսը՝ հուզառատ հիսթերիկ արտահայտումները ներկայացնել որպես «բարեկիրթ քաղաքական խոսք»։

Իրականում հոյակապ կլիներ, եթե ՀՀ երրորդ նախագահը ազատ մամուլի ասուլիս տար և մարդիկ ուղիղ հնարավորություն ունենային իրենց, արդեն յոթ տարուց ավելի հուզող հարցերը ուղղել նրան, սակայն հասկանում եմ, որ իմ այս ցանկությունն ուտոպիական է և այդ պատճառով էլ, դեռևս չստացած իմ նախորդ գրառման ժամանակ տրված հարցերի պատասխանները, որոշեցի շարունակել այդ հարցերի շարքը, յուրաքանչյուր գրառման մեջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին տալով ևս երեքից՝ հինգ հարց, որպես ՀՀ քաղաքացի, ով իրավունք ունի հասկանալ թե ինչ կատարվեց ԻՐԱԿԱՆՈւՄ, ի միջի այլոց ով ԵՐԲԵՔ ՉԻ ՄԵՐԺԵԼ Սերժ Սարգսյանին, ոչ թե որովհետև համարել է, որ ամեն բան լավ է, այլ որովհետև մերժողներն ու իրենց առաջնորդն են եղել իմ արժեհամակարգում կտրուկ անընդունելի։

Ամեն դեպքում, շարունակելով հարցերիս շարքը, որը կանգ էր առել Նիկոլ Փաշինյանին, 2011 թվականի մայիսի 28-ին, Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում, ինձ համար անհասկանալի ազատ արձակվելու վրա, որի պատասխանատուն կարծես թե Ռոբերտ Քոչարյանը, նրա ազգականներն ու Քոչարյանի աջակիցները չեն, փորձեմ խորնոլոգիական շարունակությամբ ձևակերպել, մի փոքր տրամաբանություն ունեցող ՀՀ քաղաքացու գլխում ծագող հարցերի շարքը՝

4. Ինչպե՞ս եղավ, որ 2011 թվականին ամնիստիայով բանտարկությունից ազատված Նիկոլ Փաշինյանը, 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Ասեմ ավելին, որ նա 2012 — 2013 թվականին, այս՝ իմ և ըստ իմ ՀՀԿ-ական որոշ ընկերների՝ «անբարոյական անձնավորությունը», դառավ… ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՀՀ ԱԺ ԷԹԻԿԱՅԻ հարցերի հանձնաժողովի նախագահ։ Սրա պատասխանատուն է՞լ են քոչարյանականները կամ Ռոբերտ Քոչարյանը։

5. Ո՞վ էր Արմեն Սարգսյանը և ինչքա՞ն սնանկ էր ՀՀԿ-ն արդեն 2018 թվականին, չունենալով համապատասխան թեկնածու, որ Սերժ Սարգսյանը, նույն թվականի հունվարի 18-ին, նրան առաջադրեց ՀՀ Նախագահի պաշտոնում։ Մի մարդու, ով հետագայում պետք է ճակատագրական կարևոր դերակատարում ունենար Արցախի հանձնման գործընթացում ու դադարեցներ իր լիազորությունները 2022 թվականի հունվարի վերջին ու կրկին անհետ կորեր ՀՀ պատմությունից ուղիղ այնպես, ինչպես անհայտ կորած էր մինչ այդ։

6. Մի՞թե 2018 թվականին, անհամեմատելի ՀՀԿ-ում, այլևս ոչ մի թեկնածություն չկար, որ իր խոստումը դրժելով, Սերժ Սարգսյանը, 2018 թվականի ապրիլի 17-ին, 10 տարի երկիրը ղեկավարելուց հետո կրկին ընտրվեց վարչապետ, ինչով էլ խթանեց դժգոհությունների այն ալիքը, որը հետագայում բերեց այս կործանարար վիճակին։ Չեմ կարծում, որ սա էլ է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի, նրա ազգականների կամ աջակիցների պատճառով։

7. Եվ որպես բոնուսային հարց, որը իմ սեփական վիճակագրությամբ, համար մեկն է, բոլոր մնացած հարցերի շարքում՝ ո՞վ էր խնդրում ՀՀԿ-ին փոխել սահմանադրությունը (հուսամ սա էլ չի կապվի Ռոբերտ Քոչարյանի ազգականների հետ) և այն կարել օրվա իշխանությունների «հագով», ըստ գիտնական-իրավաբանների, մեղմ ասած ոչ գրագետ մոդել կիրառելով։ Ի միջի այլոց Ռոբերտ Քոչարյանի այն ելույթներից մեկը, որից չգիտես թե ինչի ՎԱԽԵՑԵԼ ԷԻՔ, մտածելով թե Քոչարյանը ուզում է գալ իշխանության, եղել է Ձեր, կամ ինչպես ժողովուրդն է ասում, «Հրայրի սահմանադրությունը» ինչի հովանու տակ էլ յոթ տարի տեղի են ունենում շարունակական ապօրինություններ։

Տիկնայք և Պարոնայք ես հարցերս շարադրելու եմ այնքան, մինչև կամ կստանամ բոլոր հարցերիս սպառիչ պատասխանները, կամ էլ իրոք կլռեք ու կփորձեք գալ կոնստրուկտիվ ադեկվատության դաշտ՝ իսկ դրանք շատ են և բոլորը՝ տրամաբանական։ Հավատացնում եմ Ձեզ, որ հարցադրումները բոլորովին կապ չունեն իմ այսօրվա քաղաքական դիրքորոշման հետ, այլ ընդհակառակը՝ իմ քաղաքական դիրքորոշումից ելնելով ես այդ հարցադրումները չեմ արել նախկինում, քանզի ելնելով, կրկնելու եմ տիկին Խամոյանի տված որակումը, որը ինձ դուր է եկել, «ջենտլմենական պայմանավորվածությունը», համարել եմ դա անելը ժամանակավրեպ։ Սակայն դրանից իմ հարցադրումները չեն փոխվել, իսկ հետագայում արդեն, ոչ միայն իմ կողմի չափազանց հարգանք վայելող Արմեն Աշոտյանի երեկվա գրառման մեջ նշած սուբյեկտի, այլև այլ ՀՀԿ-ի հետ աֆիլացվող անձանց անբռնազբոս, ըստ իս ոչ բարեկիրթ ու անպատասխանատու արտահայտություններից հետո, այսօր արդեն կարծում եմ, որ իրավմամբ ճիշտ կլինի ստանալո իմ կողմից հնչեցվող, կարծես թե տրիվյալ հարցերի պատասխանը ոչ «շախմատային» այլաբանություններով ու իրական հարցադրումներից խուսափելով, այլ տրամաբանական պատասխաններով։

P.S. Ուզում եմ որպես բացատրության օրինակ բերել այն, որ երրորդ նախագահի՝ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարության բացատրությունը իմ համար նույնքան անտրամաբանական ու թույլ է, որքան հիմնավորումը, որ Նախագահը չէր ուզում արյունահեղություն լիներ, որի արդյունքում… Իրականում, ունեցանք արյունահեղություն՝ 5000-ից ավելի զոհեր, Արցախի կորուստ, 120 000ից ավելի գաղթականներ…

Մի խոսքով, ես տրամաբանության կողմնակիցն եմ և հակված եմ լսել կամայական ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ խոսք և ընդունել կամայական ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ հիմնավորում։

#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Հեղափոխությունը լինում է ոչ արդյունավետ կառավարման արդյունքում․ Ովքե՞ր էին կառավարում․ Աղվան Վարդանյան

  Քաղաքական հիմնական ուժերը դիրքավորվելու, իրենց կարողությունը մեծացնելու խնդիր են փորձում լուծել։ Եթե համախմբում հնարավոր չէ, տարանջատվելն ու մոտեցումները հստակեցնելը մյուս ժանապարհն է։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ...

Ջրվեժի միջնակարգ դպրոցից 13-ամյա աշակերտը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Ջրվեժի միջնակարգ դպրոցից 13-ամյա աշակերտը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

  Այսօր՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք կոտ մարզում: Ժամը 11:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի միջնակարգ...

ՓՄՁ ներկայացուցիչները պահանջում են վերադարձ Ռոբերտ Քոչարյանի օրոք ընդունված պարզեցված հարկին

Կառավարության շենքի դիմաց հունվար ամսից ի վեր բողոքի ակցիաներ են իրականացնում ՓՄՁ ներկայացուցիչները՝ բողոքելով շրջնառության հարկի 5 տոկոսը 10 տոկոս դարձնելու օրենքի դեմ, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվար ամսից։ Տնտեսվարողները պնդում...

Հայաստանը Եվրամիությունում պաշտպանական հարցերով կցորդ կունենա

Հայաստանը Եվրամիությունում պաշտպանական հարցերով կցորդ կունենա

  Հաշվի առնելով վերջին շրջանում պաշտպանական, անվտանգային և ռազմական ոլորտներում Բելգիայի և Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության էական զարգացումը՝ նախատեսվում է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում (այսուհետ՝ ՆԱՏՕ) ՀՀ առաքելությանը կից...

Իշխանությունները գերիների հարցն ուզում են ներքաղաքական խնդրի վերածել. Վարդան Օսկանյան

  ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը տեսաուղերձով անդրադարձել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին: «Ես զգում եմ, որ մեր իշխանություններն այս հարցն ուզում են ներքաղաքական խնդրի վերածել՝ իրենց դիրքերը պահպանելու ու ամրացնելու կամ իրենց անգործությունը...

Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից. Հետք

  «Հետք»-ը գրում է. Արդեն մի քանի տարի է` Հրազդանի համայնքապետարանը ծառայողական ավտոմեքենաների լիցքավորման գազը գնում է համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի եղբոր՝ Մեխակ Միքայելյանի ընկերությունից: Հրազդանի ճանապարհների վերանորոգման աշխատանքների մի մասն էլ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Օնլայն վարկավորումը՝ կիբեռհանցագործության թիրախում

  Մամուլի ասուլիսով են հանդես գալիս Կենտրոնական բանկի գործարար վարվելակերպի վերահսկողության բաժնի պետ Արթուր Դավթյանը, Կենտրոնական բանկի զեղծարարության կանխարգելման բաժնի պետ Մարիամ Թովմասյանը, տեղեկատվական...

Կազինոները բակերից վերացրել, եկել-մտել են մարդկանց գրպանը․ Թադևոս Ավետիսյան 

  «Լրացուցիչ հարկ եք հավաքում, ասում եք՝ կդառնա դպրոց, մանկապարտեղ, անվտանգության խնդիրներ կլուծի։ Հաջորդ նախադասության մեջ ասում եք, թե որքան զինվորականներ են, ցավոք սրտի, կյանքից հեռացել այդ ոլորտի հետևանքով և որքան ընտանիքներ են...

Հայաստանը մնում է դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) աշխատանքային կապեր է պահպանում Երևանի հետ, և կազմակերպության պարտավորությունները Հայաստանի նկատմամբ պահպանվում են։ Այս մասին Известия-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...