Խայտառակություն․ Ֆրանսիայի դեսպանը ՔՊ թեզ է առաջ տանում․ Բորիս Մուրազի
Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Խայտառակություն: Ֆրանսիայի դեսպանը ՔՊ թեզ է առաջ տանում: Այս հայտարարությունից հետո, եթե ընդդիմադիրները հանդիպեն այս դեսպանի հետ, ապա նշանակում է իրենք իրենց ստախոս են համարում։
Հիշեցնենք՝ «Ռադիոլուր»-ին տված հարցազրույցւոմ դեսպանն ասել էր․ «Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ-ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա Աթայի հռչակագիրը։ Եվ այսօր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս հասնել խաղաղության՝ արդար, կայուն, ամուր խաղաղության, որպեսզի վերացվեն Հայաստանի վրա կախված սպառնալիքները»։