Եվ այստեղ է, որ հասկանում եմ «բարեփոխված» տրանսպորտի ողջ վեհությունն ու հմայքը․ իրանագետ

24/02/2025 23:27

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Առավոտյան ուշանում եմ և վերլակում անհանգիստ մտածում, որ հակառակի պես աննորմալ ցրտի պատճառով մեքենան էլ երկար ժամանակ պետք է տաքացնեմ, որպեսզի սառած դիմապակին բացվի ու քշել լինի։ Մեկ էլ՝ ո՜վ, «հաջողություն». հենց շենքի մուտքից դուրս գալիս տեսնում եմ ավտոբուսը։
Անվարան փոխում եմ մեքենան տաքացնելու մշուշոտ հեռանկարը, քանզի «Օփել» է ու հղի դրա վարորդի «համբալ» դիտարկվելու հեռանկարով և ինչպես Ռոբինզոն Կրուզոն ավազներով կվազեր օվկիանոսի կապույտ հորիզոնում երևացող փրկության նավի ուղղությամբ, նախորդ օրը կիսահալ ու գիշերը կրկին սառած ձյուների միջով վազում դեպի փրկության փարոս թվացող կապույտ ավտոբուսը, որը շանս է «համբալից»  «հպարտ քաղաքացի» նվիրապետության սանդղակով սրընթաց առաջընթաց գրանցելու։

Արդեն դռների մոտ հասկանում եմ, թե ինչ ռազմավարական սխալ եմ գործել, քանի որ ավտոբուսից ներս, ըստ ռուսամետների՝ 44, եվրոպամետների՝ 45 ու, ի վերջո, ամերիկամետների՝ 11,5 համարի կոշիկի ոտնատեղ գտնելն անլուծելի հանելուկ է թվում։

Բայց դե, այս գլուխկոտրուկի «Գորդյան հանգույցն» Ալեքսանդր Մակեդոնացուց ոչ պակաս վճռականությամբ լուծում է դռների մոտ կանգնած տղամարդը, բամբ ձայնով դիմելով ուղևորներին՝ «Մի ոտ հետ գնացեք, մեր իրանագետն ա, թո նստի»։

Ուղևորների թեթև տակտիկական նահանջի հետևանքով նույնիսկ «էրկու ոտ» տեղ է ազատվում, և ավտոբուսի փակվող դռներն, անկախ իմ կամքից, ինձ շնորհակալությանս հետ միասին հրում են ներս՝ մեխանիկորեն վզիս փաթաթելով հպարտության մեղքը և հեռու անցյալում թողնելով «Օփել քշող գեղցի համբալի» վարկս։

Եվ այստեղ է, որ հպարտորեն հասկանում եմ «բարեփոխված» տրանսպորտի ողջ վեհությունն ու հմայքը, քանզի, ի տարբերություն «մահվան գազելների» անհիշելի թվացող ժամանակների, բարձր հասակս աստվածատուր պարգև է թվում, և «ռսի սապոգ լիզելուն» ներհատուկ երկտակ կռանալու փոխարեն, Նյու-Յորքի Ազատության արձանի նման ամբողջ հասակով ձգվելով, մատների ծայրով մի կերպ հասնում եմ ամենավերևի ձողի ափաչափ ազատ տարածքին ու, ո՜վ, երջանկություն, հաջողացնում բռնվել։

Ակամայից հիշում եմ ռուսերեն «килька» բառը, հետո մտածում՝ «չէ՛, ախպե՛ր, ռուսերենը, մոդայիկ բառով ասած, թրենդի մեջ չէ, Եվրամիության անդամ լեզու լատիշերեն «šprotes»-ն ավելի ճոխ է», բայց դե ի՞նչ տարբերություն՝ պահածոյատուփի մեջ խցկված կիլկիի, թե՞ շպրոտի վիճակում ես։
Ավանից Շրջանային գրեթե ուղիղ մեկ ժամ կիլկիի ու շպրոտի մեջ ներքին փիլիսոփայական բանավեճից հետո, կանգառում դուրս եմ թռչում ավտոբուսից ու գրպանիցս հանելով «Արարատ» սիգարետը, թեթևացած շունչ քաշում, որպեսզի ծխելով կենտրոնանամ բացառապես մայթի «սառցադաշտում» գեղասահորդի նման հստակորեն մանևրելու ոչ շատ պարզ խնդիրը լուծելու վրա, թե չէ միտքս, եթե ազատ մնար, սկսելու էր «Արագած» անունով խորհրդային տեխնիկական հրաշք սառնարանի վրա կենտրոնանալ։

Սա հերթական, բայց ոչ վերջին պահանջն է.  Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանական կողմը միամիտ չի հիշատակում սահմանադրության փոփոխության պահանջը՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին խոսելուց զատ։ Սա հերթական, բայց ոչ վերջին պահանջն է։ Դեռ ավելանալու է ապառազմականացման...

Հայաստանի հանդեպ վստահության մակարդակը մոտ է զրոյականին. Ալիև

Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է զրոյականին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի «Գլոբալ Բաքվի ֆորումի» միջոցառմանը։ «Դրա համար մենք չենք վստահում նրանց խոսքերին։ Որովհետև սրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք...

Թույլ չենք տալու Ադրբեջանի կամքով ՀՀ սահմանադրության փոփոխություն.  Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Փաշինյանն Ալիևի հետ խաղաղության մասին որևէ բանակցություն չի վարել և չի վարում, ուստի ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող ապահովել խաղաղություն և կայունություն։ Այդ...

Ադրբեջանից հիշեցնում են, որ Խաղաղության պայմանագիրը ստորագրելու գլխավոր պայմանը ՀՀ Սահմանադրությունը փոփոխելն է

Գոհունակությամբ նշում ենք, որ ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ բանակցությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «Վերահաստատում ենք...

Թուրքիան նախադրյալներ չի տեսնում Երևանում և Անկարայում դեսպանատների փոխադարձ բացման հարցը քննարկելու համար․ Էրդողանի խորհրդական

Թուրքիան նախադրյալներ չի տեսնում Երևանում և Անկարայում դեսպանատների փոխադարձ բացման հարցը քննարկելու համար։ Այս մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Էրդողանի գլխավոր խորհրդական Աքիֆ Քըլըչը։ «Ստեղծված իրավիճակում այս հարցը...

Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին․ Ալեքսանդր Կոչուբաև

Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին։ Մեկ օր սպասեցի, որպեսզի բոլորը կատարեն իրենց հանձնարարությունները։ Երբ բոլորը հրամանները կատարել են, ուզում եմ ամփոփել թեման։ 10 տարի ճիշտ նույն ոճով թիրախավորել...

Սուտ պայմանագրի ստորագրումը իրավական նոր հետևանքներ է առաջացնելու մեր բոլորի համար. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Առաջիկա շաբաթներին ու ամիսներին իշխանության քարոզիչներից և նույնիսկ  ամեն թեյնիկից մենք լսելու ենք «խաղաղության պայմանագրի» մասին։ Այդ տեղեկատվական գործողության մեկնարկը տրվեց այսօր։ Այս առիթով պետք է իմանալ առնվազն հետևյալը։ ◾️...

Փաշինյանը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելու լիազորություն․ Արման Թաթոյան

Փաշինյանը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելու լիազորություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․ «Այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրում» պետք է լինեին Ադրբեջանի իշխանության կողմից միջազգային...

Պուտինն, ըստ էության, համաձայնել է Ուկրաինայի հետ 30-օրյա զինադադար հաստատելու առաջարկին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ըստ էության, համաձայնել է Ուկրաինայի հետ 30-օրյա զինադադար հաստատելու առաջարկին։ Նա սակայն, առաջնահերթ պայման է համարել,  որ ռազմական գործողությունների դադարեցումը հանգեցնի երկարաժամկետ խաղաղության։ «Մենք համաձայն ենք ռազմական...

Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր առաջնահերթությունը չէ․ Փաշինյանը՝ թուրքական ԶԼՄ-ներին

Օրերս հայկական պաշտոնական հրավերով Հայաստան ժամանած մի խումբ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային՝ մասնավորապես նշելով․ «Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային...