Եվ այստեղ է, որ հասկանում եմ «բարեփոխված» տրանսպորտի ողջ վեհությունն ու հմայքը․ իրանագետ

24 Փետրվարի, 2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Առավոտյան ուշանում եմ և վերլակում անհանգիստ մտածում, որ հակառակի պես աննորմալ ցրտի պատճառով մեքենան էլ երկար ժամանակ պետք է տաքացնեմ, որպեսզի սառած դիմապակին բացվի ու քշել լինի։ Մեկ էլ՝ ո՜վ, «հաջողություն». հենց շենքի մուտքից դուրս գալիս տեսնում եմ ավտոբուսը։
Անվարան փոխում եմ մեքենան տաքացնելու մշուշոտ հեռանկարը, քանզի «Օփել» է ու հղի դրա վարորդի «համբալ» դիտարկվելու հեռանկարով և ինչպես Ռոբինզոն Կրուզոն ավազներով կվազեր օվկիանոսի կապույտ հորիզոնում երևացող փրկության նավի ուղղությամբ, նախորդ օրը կիսահալ ու գիշերը կրկին սառած ձյուների միջով վազում դեպի փրկության փարոս թվացող կապույտ ավտոբուսը, որը շանս է «համբալից»  «հպարտ քաղաքացի» նվիրապետության սանդղակով սրընթաց առաջընթաց գրանցելու։

Արդեն դռների մոտ հասկանում եմ, թե ինչ ռազմավարական սխալ եմ գործել, քանի որ ավտոբուսից ներս, ըստ ռուսամետների՝ 44, եվրոպամետների՝ 45 ու, ի վերջո, ամերիկամետների՝ 11,5 համարի կոշիկի ոտնատեղ գտնելն անլուծելի հանելուկ է թվում։

Բայց դե, այս գլուխկոտրուկի «Գորդյան հանգույցն» Ալեքսանդր Մակեդոնացուց ոչ պակաս վճռականությամբ լուծում է դռների մոտ կանգնած տղամարդը, բամբ ձայնով դիմելով ուղևորներին՝ «Մի ոտ հետ գնացեք, մեր իրանագետն ա, թո նստի»։

Ուղևորների թեթև տակտիկական նահանջի հետևանքով նույնիսկ «էրկու ոտ» տեղ է ազատվում, և ավտոբուսի փակվող դռներն, անկախ իմ կամքից, ինձ շնորհակալությանս հետ միասին հրում են ներս՝ մեխանիկորեն վզիս փաթաթելով հպարտության մեղքը և հեռու անցյալում թողնելով «Օփել քշող գեղցի համբալի» վարկս։

Եվ այստեղ է, որ հպարտորեն հասկանում եմ «բարեփոխված» տրանսպորտի ողջ վեհությունն ու հմայքը, քանզի, ի տարբերություն «մահվան գազելների» անհիշելի թվացող ժամանակների, բարձր հասակս աստվածատուր պարգև է թվում, և «ռսի սապոգ լիզելուն» ներհատուկ երկտակ կռանալու փոխարեն, Նյու-Յորքի Ազատության արձանի նման ամբողջ հասակով ձգվելով, մատների ծայրով մի կերպ հասնում եմ ամենավերևի ձողի ափաչափ ազատ տարածքին ու, ո՜վ, երջանկություն, հաջողացնում բռնվել։

Ակամայից հիշում եմ ռուսերեն «килька» բառը, հետո մտածում՝ «չէ՛, ախպե՛ր, ռուսերենը, մոդայիկ բառով ասած, թրենդի մեջ չէ, Եվրամիության անդամ լեզու լատիշերեն «šprotes»-ն ավելի ճոխ է», բայց դե ի՞նչ տարբերություն՝ պահածոյատուփի մեջ խցկված կիլկիի, թե՞ շպրոտի վիճակում ես։
Ավանից Շրջանային գրեթե ուղիղ մեկ ժամ կիլկիի ու շպրոտի մեջ ներքին փիլիսոփայական բանավեճից հետո, կանգառում դուրս եմ թռչում ավտոբուսից ու գրպանիցս հանելով «Արարատ» սիգարետը, թեթևացած շունչ քաշում, որպեսզի ծխելով կենտրոնանամ բացառապես մայթի «սառցադաշտում» գեղասահորդի նման հստակորեն մանևրելու ոչ շատ պարզ խնդիրը լուծելու վրա, թե չէ միտքս, եթե ազատ մնար, սկսելու էր «Արագած» անունով խորհրդային տեխնիկական հրաշք սառնարանի վրա կենտրոնանալ։

Նմանատիպ նյութեր

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...