Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակել է կադրեր՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից։
«Նախագահ Դոնալդ Թրամփի հետ մեր ընդհանուր նպատակն ամուր և կայուն խաղաղություն կառուցելն է: Միացյալ Նահանգները և Ֆրանսիան միշտ կլինեն պատմության միևնույն կողմում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Միևնույն ժամանակ, ըստ Daily Express-ի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվաստացրել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ։
Մեծ Յոթնյակի օնլայն գագաթնաժողովին Ֆրանսիայի նախագահը մասնակցել է Թրամփի աշխատասենյակից, որտեղ նրան տեղ են տվել սեղանի ծայրին։ Հրատարակությունը նշում է, որ Ֆրանսիայի նախագահը կարծես անհարմար էր զգում հյուրերի նստատեղերի դասավորությունից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը դուրս չի եկել ողջունելու իր ֆրանսիացի գործընկերոջը։
«Ոչ մի պաշտոնական ընդունելություն Սպիտակ տուն ժամանած Էմանուել Մակրոնի համար։ Սա խոսում է Վաշինգթոնի համար Ֆրանսիայի կարևորության մասին», — նշել է լրագրող Դեյվիդ Թոմփսոնը: