Այն հայցադիմումը, որ ներկայացրել էի դատարան Ավինյան Տիգրանի հոր դեմ քաղաքացիական դատարանի կողմից վարույթ է ընդունվել։ Այս մասին իր տեսանյութում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։
«Հիշեցնեմ, որ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Ավինյանի հայրը խցանման մեջ կանգնած լրագրողի հարցին, թե կարմիր գծերը թանկացնելու հետ կապված ինչ կարծիքի է, որ դատարանն էլ նույնիսկ վճիռ է կայացրել, որ դա ապօրինի է, նա պատասխանել է, որ 500 հազար դրամ պիտի սարքեն, որ «ամեն մի համբալ իրա գեղի օպելով չգա ու չկայանի այստեղ»՝ խանգարելով նրա անդորրը։ Ես դատարան հայց եմ ներկայացրել ընդդեմ Ավինյան Տիգրանի հոր՝ սիմվոլիկ 500 հազար դրամ փոխհատուցմամբ, քանի որ ես էլ օպել մակնիշի մեքենա ունեմ։
Տիգրան Ավինյանի հոր այդ արտահայտությունը մենք չենք մոռացել, մենք դատական կարգով դա վիճարկում ենք ու այդ հայցադիմումի մեջ նշված գումարն էլ կուղղվի կա՛մ բարեգործության, կա՛մ իրենք սիրում են ասել կրթվելը նորաձև է, կտանք իրենց, որ գնան ինքնակրթությամբ զբաղվեն, որ էլ մեր քաղաքացիներին չփորձեն վիրավորել»,- ասաց ավագանու անդամը։
Մանրամասն՝ տեսանյութում։