Գերիների նկատմամբ դաժանությունները՝ Ադրբեջանի հանցավոր էության հերթական դրսևորում. «Փաստ»

04/03/2025 10:04

«Փաստ» օրաթերթը գրում է. Մինչ Հայաստանում պատրաստվում են խաղաղության օրակարգին, Ադրբեջանը յուրաքանչյուր հարց օգտագործում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Ու Բաքվին չեն հետաքրքրում ո՛չ միջազգային իրավունքը, ո՛չ համամարդկային արժեքները, ո՛չ էլ մարդու իրավունքները։

2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը հրաժարվեց COP 29 համաժողովի անցկացման հայտից՝ այն զիջելով Ադրբեջանին։ Ու այդ ու մի շարք այլ զիջումների արդյունքում Ադրբեջանից Հայաստան վերադարձան 32 հայ գերիներ։ Դրանից հետո թվում էր, թե COP 29 համաժողովի նախօրյակին կամ դրա ընթացքում Ադրբեջանը ստիպված կլինի հանձնել գերիներին, բայց Բաքուն ոչ միայն չհանձնեց գերիներին, այլև համաժողովի ընթացքում մեղադրանքներ էին հնչում Հայաստանի հասցեին։ Փաստացի, ադրբեջանական կողմը հայ գերիների հաշվին կարողացավ առավելագույնս օգտվել COP 29 համաժողովի առիթից՝ մի կողմից՝ իր իմիջը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու, մյուս կողմից էլ՝ գագաթաժողովի կուլիսներում գազային նոր գործարքներ կնքելու համար։ Չնայած որոշ երկրների ու պաշտոնյաների կողմից Բաքվում անցկացվող COP 29 համաժողովը բոյկոտի ենթարկվեց, այնուամենայնիվ, այդ միջոցառման անցկացումը Բաքվին թույլ տվեց շոշափել միջազգային հանրության տրամադրությունները։

Արդյունքում Ալիևը հասկացավ, որ միջազգային հանրությունը, մեծ հաշվով, իներտ վերաբերմունք ունի մարդու իրավունքների զանգվածային խախտումների հարցում ու պատրաստ է աչք փակել ռազմական հանցագործությունների առաջ, ուստի իր ռեժիմը կարող է շարունակել առաջնորդվել նույն ոճով։ Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր ու հրապարակումներ են անում, որոնցում անզեն աչքով իսկ երևում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները խոշտանգումների և խեղումների են ենթարկվում։ Իսկ խոշտանգումների նպատակը շատ պարզ է՝ նրանց տանջահար անելու միջոցով ցուցմունքներ կորզել, որպեսզի հետագայում դրանք Հայաստանի դեմ օգտագործեն։

Տեսնում ենք, թե ինչպես է արդարադատությունն ընդհանրապես հողին հավասարեցվում, երբ «սելի տեղը սելվորն է ճռռում»։ Փոխանակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները հիմա կանգնած լինեին միջազգային քրեական դատարանի առաջ՝ էթնիկ զտումներ իրականացնելու և ցեղասպանական հանցագործությունների իրագործման համար, դրա փոխարեն ադրբեջանական իշխանություններն այսօր մեղադրողի դերում են հանդես գալիս։

Միգուցե նաև գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի պատճառներից մեկն էլ այն է, որ ճնշում գործադրվի Հայաստանի վրա, որ հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի դեմ դատական հայցերից, քանի որ դրա արդյունքում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված ոճրագործությունները կարող են ջրի երես դուրս գալ։ Ավելին, միգուցե մի օր էլ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերին ավելանան նաև հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ու խոշտանգումների մասին թեմաները։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակով պետք է աշխատի իր միջազգային գործընկերների հետ Բաքվի դատական շոուի հետ կապված իրադարձությունները հանրահռչակելու գործում։ Իհարկե, ՀՀ ԱԳՆ-ից այս առիթով վերջապես հայտարարությամբ էին հանդես եկել՝ նշելով, որ շարունակելու են գերների հետ կապված թեման բարձրացնել տարբեր հարթակներում և ձևաչափերով։ Մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե իրենք ամենօրյա աշխատանք են կատարում, սակայն չեն բարձրաձայնում՝ «չվնասելու» սկզբունքով: Համապատասխան տեղեկություն չունենալու պատճառով հակառակը պնդել չենք կարող. գուցե և այդպես է: Սակայն բանն այն է, որ առնվազն միջազգային հարթակներում, որտեղ մասնակցում և ելույթ են ունենում հայ պաշտոնյաները, պետք է մաքսիմում բարձրաձայնել այդ հարցերը:

Մյուս կողմից՝ զարմանալի է միջազգային հանրության լռությունը, իսկ ավելի ստույգ՝ անգործությունը։ Օրինակ՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշում է, թե Եվրոպական միությունը շատ հստակ ասել է, որ իրենք ակնկալում են արդար դատավարություն։ Բայց գերիների նկատմամբ իրականացվողը ԵՄ ներկայացուցչի կողմից ընդհանրապես դատավարություն որակելն արդեն իսկ տարօրինակ է։ Իրականում այն արհեստածին շոու է ու խոշտանգումների սեսիա։ Ամերիկյան կողմն էլ մարդու իրավունքների հետ կապված ամեն մի փոքր դեպքի վերաբերյալ մեկնաբանություն է տարածում, սակայն գերիների հարցով քար լռություն է։ Մի՞թե Վաշինգտոնում չեն տեսնում, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանում։ Թե՞ նորից աշխատում է բազմակի ստանդարտների սկզբունքը…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I «Հայաստան» խմբակցության պատգամավորների բողոքի քննությունը

ՀՀ վարչական դատարանում տեղի է ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Քրիստինե Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի և Գեղամ Մանուկյանի բողոքի քննությունն ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության։...

Նրանք ՀՀ քաղաքացիներ են և ի սկաբանե իրավունք չունեին ԱՄՆ-ում գտնվելու․ Սինանյան 

  ԱՄՆ վարչակազմը որոշում է կայացրել երկրից վտարել երկրում անօրինական գտնվող անձանց։ Այս մասին նշեց Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նա պնդեց, որ այդ մարդկանց սփյուռք անվանելը ճիշտ չէ։ Հայրենիք արտաքսված անձանցով, ըստ...

Հերթական ձերբակալությունը՝ Երևանի քաղաքապետարանում

  Այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա: Այս մասին հայտնում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: «Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի...

12 ծառայողական՝ ԵՊԲՀ-ում՝ Փաշինյանի «բարեփոխման» ֆոնին․ Yerkir.am

  Yerkir.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը վերջերս անձամբ ակտիվորեն լծվել է ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործին: Կառավարության վերջին որոշումներից մեկով կրճատվեցին ավտոմեքենաներ բազմաթիվ գերատեսչություններում: Թե ինչ մեթոդով արվեց այս «բարեփոխումը», ինչ...

Ինչի՞ց սկսվեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերի բանավեճը. Ագնեսա Խամոյանը մանրամասներ է հայտնում

  Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսից հետո տարբեր կողմեր, այդ թվում՝ երկրի ներսում և երկրի սահմաններից դուրս, խոսքը մեր թշնամիների մասին է, ամենատարբեր գնահատականներ սկսեցին հնչեցնել։ Ինձ մոտ առնվազն տպավորություն էր,...

Ո՞վ է իրականում Գյումրիով շրջող ֆայտոնի հերոսը․ Վահե Սարգսյան

  Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․ Առավոտյան նկատեցինք նախընտրական մի հոլովակ, որի հերոսը՝ ոմն Արտյոմ Թումանյան,  ֆայտոնով շրջում է Գյումրիի փողոցներով և Գյումրուն սիրահարված փրկչի դեմքով նայում շուրջը: Նկատեցինք, որ օրվա հերոսը...

Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբևիցե չվերադառնան. Ալեն Սիմոնյան

  Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբևիցե չվերադառնան։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, որ իշխանությունները գերիների վերադարձի ուղղությամբ տեսանելի քայլեր չեն...

18+․ Փաշինյանին հայհոյում են՝ թե՛ ավտոբուսով, թե՛ մետրոյով երթևեկելիս

  «Այսօր էլ մետրոյով եկա աշխատավայր»,- սոցկայքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեղադրել տեսանյութ: Նիկոլ Փաշինյանի տեսանյութի տակ բազմաթիվ մեկնաբանություններ են, ինչպես միշտ՝ հայհոյանք, վիրավորանք, քննադատություն։ Փաշինյանին մեղադրում են...

«Կատարեք միջազգային չեզոք միջնորդի դերը». Նամակներ կհանձնվեն ԱԳՆ և Շվեյցարիայի դեսպանատուն

  Հյուպատոսական հասանելիություն գերիներին Մարտի 4-ին, ժամը 15.00-ին նամակներ կհանձնվեն ՀՀ արտգործնախարարությանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանությանը: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ուղղված նամակում կոչ է արվում Հյուպատոսական հարաբերությունների մասին...