Բյուջեն քաղաքացու գրպանն է, բայց իշխանությունն է որոշում՝ ինչպես ծախսել գրպանի փողը․ 168․am

24/02/2025 11:15

168․am-ը գրում է․ Իշխանությունները ժողովրդի գլխին ինչ խաղ ասես՝ խաղում են, ասում են՝ ժողովրդի համար ենք անում։ Իրենց աշխատավարձերը բարձրացնում են, ասում են՝ ժողովրդի համար ենք անում, անում ենք, որ կաշառք չվերցնենք։ Տրանսպորտը թանկացնում են, հարկերը բարձրացնում են, ամեն ինչ թանկացնում են, ասում են՝ ժողովրդի համար ենք անում։

Ժողովրդի համար են անում, բայց վերջում տուժողը ժողովուրդն է։

Գույքահարկն անգամներով բարձրացրել են, ասում են՝ ժողովուրդը հարստացել է։ Եթե գույքահարկը բարձրացել է, նշանակում է՝ ձեր տան գինն է բարձրացել։

«Ես 2005թ. բնակարան եմ ձեռք բերել, նախորդ տարի մեր բնակարանը վաճառել եմ ձեռք բերված գնից 3 անգամ ավելի թանկ գնով։ Սա այն դասական դեպքն է, երբ մենք գումարը քաղաքացու աջ գրպանից վերցնում ու դնում ենք ձախ գրպանը։

Բարձր գույքահարկը նշանակում է՝ քաղաքացին նստած իր տան մեջ՝ հարստացել է, սրա մասին է խոսքը»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարում է Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով համոզել, թե գույքահարկի բարձրացումը քաղաքացու օգտին է. դրա արդյունքում բնակարանը թանկացել է։ Բայց մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունի, ժողովրդին խաբելու համար է ասում։ Տարիներ առաջ, երբ գույքահարկը չէր բարձրացել, էլի բնակարանների գները բարձրանում էին։ Նույնիսկ ավելի շատ, քան վերջին տարիներին, ու դա գույքահարկի հետ բոլորովին կապ չուներ։

Գույքահարկն ավելացել է, որովհետև գույքահարկի հաշվարկի բանաձևն են փոխել։

Նախկինում գույքահարկը հաշվարկվում էր բնակարանների կադաստրային արժեքով, որն անհամեմատ ավելի ցածր էր, քան շուկայական արժեքը։ Կադաստրային արժեքը վերանայել են՝ հավասարեցրել շուկայական արժեքին։

Հարկը սկսել են հաշվել շուկայականին մոտարկված արժեքից։ Դրա արդյունքում էլ բնակարանների գույքահարկերի վճարներն անգամներով ավելացել են։

Բայց դա բնակարանների թանկացման հետ կապ չունի։ Եթե նույնիսկ բնակարանները չթանկանային, միևնույն է՝ գույքահարկն ավելանալու էր։

Բնակարանների թանկացումը գույքահարկի ավելացման հետ կապ չունի, սակայն հետագայում անպայման ունենալու է։ Առաջիկայում, երբ բնակարանների շուկայական գների վերագնահատում անեն ու բարձրացնեն, գույքահարկն ավելի շատ կբարձրանա։

Ովքեր չեն կարողանա վճարել, խորհուրդ են տալիս վաճառել, գնալ ավելի էժան գույք գնել։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չեք ուզում վաճառել, ձեր բնակարանները վարձով տվեք, գնացեք ծայրամասերում, գյուղերում ապրեք։

Ուզում են քաղաքի կենտրոնն ազատել՝ հարստացած ու հղփացած երիտհեղափոխականների համար։

Այնպես որ, գույքահարկի բարձրացման նպատակը ոչ միայն ավել փող հավաքելն է, այլև մարդկանց իրենց պապենական բնակարաններից վտարելը։

Գույքահարկի բարձրացումից հետո, քաղաքացիների վճարների հաշվին տեղական բյուջեների գումարները կրկնապատկվել են, երբեմն՝ եռապատկվել ու քառապատկվել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե այդ գումարները ծախսվում են քաղաքացիների կարիքների վրա։ Ավելին, ասում է՝ օրենսդրական փոփոխություններ ենք արել ու համայնքներին պարտավորեցրել բյուջեի մի մասը ծախսել մասնակցային բյուջետավորման միջոցով։ Այսինքն՝ քաղաքացին որոշի, թե ինչի վրա ծախսի բյուջեի մի մասը։

Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը բարձրացրել են, մարդիկ պահանջում են տրանսպորտը թանկացնելու փոխարեն՝ սուբսիդավորել գույքահարկի գումարների հաշվին, կտրականապես մերժում են։

Հետո էլ ասում են՝ բյուջեն քաղաքացու գրպանն է, քաղաքացին է որոշում, թե ինչպե՞ս և ինչի՞ վրա ծախսի գույքահարկից հավաքված գումարները։

Տրանսպորտը թանկացնելու պատճառով մի իսկական քաոս է սկսվել՝ քաղաքացիների մի մասը բոյկոտում է թանկացումը, քաղաքային բյուջեն չի ստանում թանկացումից ակնկալվող գումարները։ Այնպես է ստացվել, որ թանկացումից հետո քաղաքային տրանսպորտից մուտքերը նույնիսկ պակասել են։ Քաղաքացիների գրեթե կեսը բոյկոտում է տրանսպորտի թանկացումն ու չի վճարում։ Բայց քաղաքային իշխանությունները նույն համառությամբ շարունակում են անտեսել քաղաքացիների պահանջները։ Մի բան էլ ուզում են հարկադիր միջոցներ կիրառել։

Այսքանից հետո փորձում են համոզել, թե տրանսպորտի թանկացումը ժողովրդի շահերից է բխում, ժողովրդի համար ու ժողովրդի օգտին են անում։

Եկամուտների համատարած հայտարարագրում են պարտադրում, ժողովուրդը դժգոհում է, ուզում են համոզել, որ հայտարարագրումն անում են ժողովրդին փող տալու համար։ Ժողովրդին փող տվողն առանց դրա էլ կտար։

Փողը տալու պատրվակով՝ փորձում են մեղմել դժգոհությունները, մինչև իրենց ուզածին հասնեն։

Այսօր մի քանի դրամ կտան՝ վաղը քթներից կբերեն։ Կպարտադրեն անգամներով ավելի շատ վերադարձնել, երբ սկսեն ուսումնասիրել հայտարարագրերը։ Հայտնի խոսք կա՝ «Ձրի պանիրը միայն թակարդում է լինում»։ Թակարդ են լարում ժողովրդի համար։

Բյուջեում փող չկա նախատեսված ծախսերը կատարելու համար, չնախատեսված ծախսերով են փորձում գայթակղել ժողովրդին, միլիարդավոր դրամների սոցիալական աջակցությունից են խոսում։ Ինչի՞ հաշվին, երբ բյուջեում դրա համար փող չկա։

Բյուջեում փող չկա, այդ պատճառով էլ փոքր բիզնեսին են խեղդում հարկերով։ Մի կողմից հայտարարում են, թե փոքր բիզնեսի 62 տոկոսի օրական շրջանառությունն ընդամենը 27 հազար դրամ է, ու դրանով բիզնեսը չի կարող գոյություն ունենալ, մյուս կողմից՝ կրկնակի ծանրացնում են հարկային բեռը, որպեսզի ընդհանրապես դադարեն գործել։

Եթե բիզնեսը 5 տոկոսի տակ չի կարողանում աշխատել ու ստիպված ստվեր է մտնում՝ գոյատևելու համար, ինչպե՞ս պետք է աշխատի 10 տոկոսի պարագայում։

Կարծում են՝ հարկերը բարձրացնելով՝ բիզնեսը դուրս կգա ստվերից։ Բայց այդպես չի լինում։ Դրա համար բազմաթիվ այլ մեխանիզմներ կան։ Հարկային բեռի կրկնապատկումը բոլորովին էլ դրանց մեջ չի մտնում։ Ստվերը բացահայտելու համար ոչ թե բեռն ավելացնում են, այլ հակառակը՝ նվազեցնում են, մյուս կողմից՝ էլ խստացնում են վարչարարությունը, որպեսզի բիզնեսին շահավետ լինի ստվերից դուրս գալը։

Իշխանությունների գրած օրենքների ու դրած անհարկի բարձր հարկերի պատճառով է, որ բիզնեսը ստիպված ստվեր է մտնում։ Բայց դա ո՛չ բիզնեսի, և ո՛չ էլ ժողովրդի շահերից է բխում։

Առաջիկա շաբաթները Գյումրիում և Փարաքարում թեժ են լինելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շաբաթ՝ մարտի 15-ին, մեկնարկելու է Արմավիրի եւ Շիրակի մարզերի ՏԻՄ ընտրություններին նախորդող նախընտրական քարոզարշավը, որը տեւելու է մինչեւ մարտի 28-ը` 24:00-ն։ Քվեարկության եւ դրա նախորդ օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված...

Աշխարհաքաղաքական զարգացումները ոգևորել են արցախցիներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխարհաքաղաքական զարգացումները ոգևորել են նաև արցախցի քաղաքական գործիչներին։ Մոտ 2 ամիս է՝ Արցախի ԱԺ-ն հաճախակի նիստեր է անում Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում: Անգամ հանձնաժողովների նիստեր են անում, որոշումներ ընդունում, միջազգային...

Փաշինյանն իր իշխանության անկարողությունը փորձում է կոմպենսացնել ներքին ճնշումներով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բաքվի բանտերում պահվող և խոշտանգվող հայ գերիների վերադարձի հարցը օրեցօր թիվ մեկ օրակարգ է դառնում և՛ Հայաստանում և՛ դրա սահմաններից դուրս, ինչը ակնհայտորեն սկսել է անհանգստացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Տարբեր հարցումներով...

Հետապնդումները հասան հեղափոխականներին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Իշխող թիմում միանշանակ չեն ընդունել Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը։ Աղազարյանի դեպքում հասկանում են, որ գործընթացը մեկ անուն ունի՝ «նա համարձակվել է չենթարկվել վոժդին», ուստի...

Կորպուսի հրամանատարը ցուցմունք է տվել գեներալ Տիրան Խաչատրյանի դեմ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի դեմ ցուցմունքներ են տվել ՊՆ նախկին եւ ներկա պաշտոնյաներ, որի արդյունքում գեներալը շուրջ 1,5 ամիս կալանավորվեց: «Ժողովուրդ» օրաթերթը...

Փաշինյանը հասկացրել է թիմին, որ Գյումրու ընտրությունները իրենց վերջի սկիզբն է լինելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու ընտրություններից առաջ իշխանությունն այլևս չի կարողանում քողարկել իր ջղաձգումները։ Շուրջօրյա ռեժիմով աղմկահարույց շոուներ են բեմադրվում՝ իշխանության՝ շրիշակից ցածր վարկանիշը բարձրացնելու և այս անգամ էլ ընտրություններում հաղթելու...

Թրամփի բանագնաց Ուիթքոֆն այս շաբաթ կմեկնի Մոսկվա

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ կայցելի Մոսկվա: Այս մասին հայտնում են Սպիտակ տնից։ Հաղորդվում է, որ Ուիթքոֆը Մոսկվա կատարելիք այցի ժամանակ պատրաստվում է համոզել Ռուսաստանին ստորագրել Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ...

Արաղչին և Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրադարձությունները

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է Mehr-ը: Հեռախոսազրույցի ընթացքում իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են երկկողմ կապերը, տարածաշրջանային իրադարձությունները և...

USAID ղեկավարությունը աշխատակիցներին կարգադրել է ոչնչացնել փաստաթղթերը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարությունը հրամայել է աշխատակիցներին ոչնչացնել փաստաթղթերը, առաջին հերթին՝պաշտոնական: Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում կատարելով ծառայողական շրջաբերականին։ USAID գործադիր տնօրենի պաշտոնակատար Էրիկա...

Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես զարմանում եմ մի բանի վրա` ինչպե՞ս խելահաս մարդը կարող է քննարկել Բաքվի բեմադրած «դատարանում» որևէ ցուցմունք կամ որևէ հայտարարություն։ Քննարկել, նշանակում է մտնել ադրբեջանական դիսկուրսի մեջ, նշանակում է վիճարկելու նյութ...