Զորահանդեսով անվտանգություն չեն կառուցում․ չպետք է խաբվել շոուներին․ Մարիաննա Ղահրամանյան

28 Մայիսի, 2026

«Վեց տարի առաջ՝ դեկտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար նստեց Սու-30-ի ղեկին, կազմակերպեց հերթական շոուն, հավաքեց լայքեր ու փորձեց համոզել ժողովրդին, թե Հայաստանը պաշտպանված է։ Բայց պատերազմը ցույց տվեց դաժան իրականությունը․ այդ Սու-30-ները առանց անհրաժեշտ մարտագլխիկների էին և գործնականում չկիրառվեցին երկրի պաշտպանության համար»,- հիշեցնում է Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

Նա շարունակում է. «Այսօր նույն մարդը զորահանդես է անցկացնում՝ արդեն նախընտրական քարոզչության շրջանակում։ Նպատակը նույնն է՝ ստեղծել անվտանգության պատրանք և կրկին խաբել հասարակությանը։

Հարգելի քաղաքացի, դու արդեն տեսել ես իրականությունը։ Տեսել ես երեք պատերազմ, հազարավոր զոհեր, կորցրած հայրենիք, նվաստացում ու անվերջ զիջումներ։

Այս իշխանությունը չի կարող ապահովել անվտանգություն, որովհետև Փաշինյանը նույնն է՝ նույն վախկոտը, որը մշտապես կատարում է Ալիևի պահանջներն ու չդադարող զիջումներով Հայաստանը տանում է նոր վտանգների։ Հիմա նրա առաջ նոր տնային աշխատանք են դրել` ապահովել 300 000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում։

Հարգելի՜ քաղաքացի, դու պետք է իմանաս, որ զորահանդեսով անվտանգություն չեն կառուցում։ Անվտանգությունը կառուցվում է ուժեղ ու արժանապատիվ առաջնորդով և ուժեղ պետությամբ, որն ունի ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն, պրոֆեսիոնալ բանակ ու քաղաքական կամք։

Դու այլևս չպետք է խաբվես շոուներին»։

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...