Ժողովուրդն այսօր հուսահատորեն ուժեղ առաջնորդ է փնտրում. Նարեկ Կարապետյան

18 Մարտի, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսին.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Մենք այս միջոցառման ընթացքում կլսենք աշխարհի լավագույն անվտանգության մասնագետներին և կներկայացնենք ամենախելացի ծրագրերը՝ մեր երեխաների կյանքը ապահով դարձնելու համար։

Հունիսից՝ Հայաստանում տեղի ունեցող ընտրություններից հետո, Սամվել Կարապետյանը ստանձնելու է երկրի կառավարման պատասխանատվությունը՝ ըստ բոլոր անկախ հարցումների, ըստ մարդկանցից ստացած հազարավոր ազդակների։ Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը։

Անցած երեք ամիսների ընթացքում մենք անդադար աշխատել ենք՝ պատրաստելու և մեր ժողովրդին ներկայացնելու մեր տնտեսական և անվտանգային ծրագրերը։

Տնտեսական ծրագրում տեղ գտած յուրաքանչյուր հանձնառություն երաշխավորվում է Սամվել Կարապետյանի կողմից։ Դրանք նախընտրական խոստումներ չեն. մեր ժողովուրդը չի սիրում «խոստում» բառը, «խոստում»-ը հոմանիշն է չկատարման։ Դրանք հստակ տնտեսական քայլեր են, որոնք կկիրառվեն հենց Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո առաջին օրվանից։ Սա կօգնի բարձրացնել մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակը, ինչն էլ կօգնի կասեցնել մարզերի բնակչության նվազումը, վերակենդանացնել աղքատության մեջ գտնվող մեր համայնքները և նոր խթան հաղորդել մեր մայրաքաղաքին։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Մենք սկսել ենք տնտեսական ծրագիրը, որովհետև հենց հզոր տնտեսությունն է այն ամուր հիմքը, որի վրա կարելի է կառուցել ուժեղ և երկարատև խաղաղություն։ Այսօրվա աշխարհում այն երկրները, որոնք չունեն հզոր տնտեսություն, չեն կարող լիարժեք երաշխավորել իրենց անվտանգությունը, հատկապես այնպիսի անհանգիս տ ու բարդ տարածաշրջանում, որում այսօր Հայաստանն է։

Ավելի հզոր տնտեսությունը նշանակում է ավելի մեծ միջոցներ, որոնք կարող են ուղղվել պաշտպանության ամենաժամանակակից կարողությունների և սպառազինության զարգացմանը, ուղղվել բանակին։ Սամվել Կարապետյանի վարչապետությամբ Հայաստանը կընդլայնի իր ռազմավարական տնտեսական կապերը, իսկ նրա միջազգային կապերը նոր ներդրումներ կբերեն Հայաստան աշխարհի տարբեր ծայրերից։ Այսօր և՛ արևելքը, և՛ արևմուտքը շահագրգռված են Չինաստանից Եվրոպա տանող անվտանգ ճանապարհով, և պատմականորեն այդ ճանապարհը անցել է Հայաստանի միջով, այսօր էլ է անցնում։ Սա մի հնարավորություն է, որից կարող է օգտվել միայն Սամվել Կարապետյանի նման ուժեղ առաջնորդը։

Թույլ Փաշինյանի պայմաններում Հայաստանը պարզապես կհամաձայնի այնպիսի տնտեսական հարաբերությունների, որոնցում հիմնականում շահելու է մյուս կողմը, ինչպես, օրինակ՝ Ադրբեջանից բենզինի ներմուծման դեպքում՝ այն ժամանակ, երբ մեր քաղաքացիները դեռ պատանդի կարգավիճակում պահվում են նրանց բանտերում։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս դահլիճում ներկա են բազմաթիվ հերոսներ, որոնք խիզախորեն մարտնչել են մեր հայրենիքի պաշտպանության համար։ Ես սրտանց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց իրենց ծառայության համար։ Ցավոք, նրանք դարձան թույլ Փաշինյանի ղեկավարության զոհը։ Հայաստանը պարտվեց պատերազմում թույլ ղեկավարության պատճառով։ Այսօր մենք պատմական հնարավորություն ունենք փոխելու այդ իրողությունը։ Նրանք փորձել են կանգնեցնել մեզ անցյալում, իրենց մոտ չի հաջողվել՝ մեզ բոլորիս։ Նրանք կփորձեն կանգնեցնել մեզ ապագայում, դա էլ իրենց մոտ չի հաջողվի։

Ո՞վ կարող է կանգնեցնել ձեր կամքը՝ ստեղծել ուժեղ Հայաստան։ Այստեղ ներկա են մարդիկ, ում Ադրբեջանը չի կարողացել կանգնեցնել, Փաշինյանը հաստատ չի կարողանա։

Փոխարինելով Նիկոլ Փաշինյանի թույլ ղեկավարությունը, որը կարող է առաջարկել միայն ժամանակավոր խաղաղություն, Սամվել Կարապետյանի ուժեղ ղեկավարությունը երաշխավորում է ուժեղ և երկարատև խաղաղություն՝ երաշխավորված խաղաղություն։

Այսօր մենք մանրամասնորեն ներկայացնելու ենք անվտանգության ծրագիրը, որը մշակվել է Հայաստանից և արտերկրից ներգրավված առաջատար անվտանգային փորձագետների թիմի կողմից։ Անվտանգության ծրագիրը հիմնված է վեց խոստումների վրա։ Ինչպես տնտեսական ծրագրի դեպքում, այնպես էլ անվտանգության ծրագրի դեպքում, սա նախընտրական խոստում չէ։ Սա հստակ ծրագիր է, որը Սամվել Կարապետյանը կսկսի իրականացնել իր վարչապետ դառնալուց հետո՝ հենց առաջին օրվանից։

Հայաստանի ժողովուրդն այսօր հուսահատորեն ուժեղ առաջնորդ է փնտրում։ Մարդիկ հոգնել են թուլությունից։ Մարդիկ հոգնել են թույլ Փաշինյանից, որն ավտոբուսում եգիպտացորեն է ուտում, փոխարենը կարող էր աշխարհի առաջնորդների հետ գոնե հեռախոսով քննարկել տարածաշրջանային գործընթացները։ Մարդկանց ավելի քան 80%-ը, ըստ հարցումների, վախենում է, որ թույլ կառավարությունը Հայաստանի համար կստեղծի նոր մարտահրավերներ, Հայաստանը թշնամու կողմից կարող է կրկին հարձակման ենթարկվել։ Մեր հասարակության 80%-ը վախենում է նոր հարձակումից։ Փաշինյանն արդեն երեք պատերազմ է պարտվել, և մենք պետք է կանգնեցնենք նրան, մինչ իր թուլությամբ նոր պատերազմ չհրահրի։

Օրեր առաջ հանդիպեցի մի հայ մարդու, որը խոսելով իրավիճակի մասին՝ ինձ ասաց. «Խաղաղությունը մուրալով չեն ձեռք բերում, մանավանդ այս տարածաշրջանում։ Եթե մուրաս, կստանաս միայն պատերազմ»։ Նա իրավացի է. ուժեղ և երկարատև խաղաղության միակ երաշխիքը ուժեղ Հայաստան ունենալն է։

Եկեք բոլորս համախմբվենք Սամվել Կարապետյանի` ուժեղ առաջնորդի շուրջ։ Եկեք մտնենք յուրաքանչյուր գյուղ, յուրաքանչյուր քաղաք և մարդկանց ասենք, որ իրական ուժեղ առաջնորդը գալիս է ղեկավարելու։

Եկե՜ք ամեն օր աշխատենք մեծ հաղթանակի համար` բոլորիս հաղթանակի համար, պատմական հաղթանակի համար, որը մեզ հնարավորություն կտա արագ իրականացնել այն փոփոխությունները, որոնց կարիքն ունի Հայաստանը։

81 օրից մեր կյանքը կփոխվի, մեր անվտանգությունը կփոխվի։

Սա է մեր առաքելությունը, սա է մեր կամքը՝ հանուն ուժեղ Հայաստանի»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...