Ժամանակակից պատերզմներում կարողանալու են հաղթել շատ փող ու զարգացած ռազմարդյունաբերություն ունեցողները․ փորձագետ
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ներկայի պատերազմներում սրանցից են կիրառվում՝ հեռակառավարվող հետախույզ շներ և հարձակվող հրանոթներ, կամ էլ մինապատող սարքեր…
Ժամանակակից պատերզմներում կարողանալու են հաղթել կամ շատ փող ունեցողները կամ էլ զարգացած գիտություն և ռազմարդյունաբերություն ունեցողները: Մենք սրանցից ոչ մեկն էլ չունենք:
Մեզանում շատերը դեռ այս անմիտ հարցի վրա են՝ բա թե թշնամու գործակալաներին որ հեռացնենք, բա ում բերենք իշխանության։
Գիտությունն է մեր խնդիրների միակ լուծումը, իսկ դրանից օգտվելու ցանկություն և կարողություն ունեցողները եզակի են: Մեծ մասը հույսներն ինչ-որ փրկիչների հետ են կապում, այնինչ Աստված իր գործն արել է, մարդուն ուղեղ և բանականություն է տվել, որ Հայաստանում դարձել է սուղ և հազվադեպ պատահող ռեսուրս: