Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ առաջարկելով բանակցություններ և պատերազմի ավարտի ուղի

4 Հունիսի, 2026

Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ առաջարկելով բանակցություններ և պատերազմի ավարտի ուղի.

Զելենսկին նշել է, որ 26 տարի առաջ բազմաթիվ ուկրաինացիներ դրական էին վերաբերվում Պուտինին, սակայն այսօր բացարձակ մեծամասնությունը աջակցում է Ռուսաստանի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարվածներին։ Նրա խոսքով՝ ռուսական հասարակությունը հոգնել է պատերազմից, բենզինի պակասից, գների աճից և հնարավոր երկրորդ զորահավաքի ալիքից։

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատերազմը տեղափոխել է Ռուսաստանի տարածք, և որ Պուտինն առաջին անգամ Ռուսաստանի պատմության ընթացքում ստիպված է օգնություն խնդրել Հյուսիսային Կորեայից և կախված լինել Չինաստանից։

«Դուք կարող եք կանգնեցնել ձեր պատերազմը։ Ճակատային գիծն այսօր այն գիծն է, որտեղից պետք է սկսվի դիվանագիտությունը», — ասվում է նամակում։

Զելենսկին առաջարկել է հանդիպում կազմակերպել, իրականացնել գերիների փոխանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով, ինչպես նաև բանակցություններին ներգրավել ԱՄՆ-ին և Եվրոպային։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ անհամաձայնություն կա․ Euractiv

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ անհամաձայնություն կա․ Euractiv

ԵՄ երկրները կարող են համաձայնության չգալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ՝ առանձին սահմանափակումների վերաբերյալ տարաձայնությունների պատճառով, հայտնել է Euractiv պորտալը։ «Դեսպանները պատրաստվում են հերթական բարդ փոխզիջմանը, երբ խոսքը հասնի Ռուսաստանի դեմ...

Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ

Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ

Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գուգարաց թեմը «Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը» վերտառությամբ հոդված է ներկայացրել։ «Քրիստոնեական ավանդույթի մասին դատողություններ անելիս ամենամեծ վտանգը մեկն է. աստվածաբանությունը փոխարինել բարոյական...

Իսպանիայում անտառային հրդեհներ են․ տուժածներ կան

Իսպանիայում անտառային հրդեհներ են․ տուժածներ կան

Իսպանիայում, շոգի ալիքի ֆոնին, մոլեգնում է տարածաշրջանի պատմության մեջ ամենամեծ անտառային հրդեհը․ 12 մարդ է զոհվել Ալմերիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով: Տարածաշրջանային իշխանությունների տվյալներով՝ Բեդար բնակավայրի (Ալմերիա նահանգ) տարածքում...

Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին

  Հակակոռուպցիոն դատարանում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման՝ հակասահմանադրական ճանաչված գործով դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանն արգելեց քննարկել Փաշինյանի սպառնալիքներն ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...

Եթե Փաշինյանը դուրս գա, վտարեն, ժողովրդի վիճակը կլավանա․ Հարցում

  «Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը։ Ասել են՝ գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ...