Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ երիտասարդները Երևանի տարբեր հատվածներում, ապրիլի 23-ի Ջահերով երթի վերաբերյալ, իրազեկման ակցիա են իրականացրել։
Երիտասարդները կոչ են անում բոլորին միանալ Ջահերով երթին, քանի որ այն այս տարի յուրահատուկ նշանակություն ունի։
«Մենք նորից կանգնած ենք այդ խնդրի առաջ, որ կարող է ինչ-որ մի օր ցեղասպանության նույն զոհը լինենք և Ջահերով երթը առաջին հերթին հենց նրա մասին է, որ պայքարելու ենք։ Ջահակիր լինելն էլ նշանակում է պայքարողի տեսակը»,- ասում են ակցիային միացած երիտասարդները։
Մանրամասն՝ տեսանյութում։