Եվրոպայում առիթ են փնտրում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լայնամասշտաբ առճակատման համար. Ֆիցո

18 Սեպտեմբերի, 2026

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի պատճառով Սլովակիան երբեք չներքաշվի ռազմական հակամարտության մեջ։

Նա մտավախություն ունի, որ Եվրոպայում պարզապես առիթ են փնտրում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լայնամասշտաբ առճակատման համար։ Գրում է ՌՏ-ի տելեգրամյան ալիքը:

Նա նաև նշել է, որ կա միտում՝ «Եկեք պատերազմենք» ոգով ռազմատենչ հռետորաբանությամբ փոխարինելու այնպիսի խնդիրներ լուծելու անկարողությունը, ինչպիսիք են անօրինական միգրացիան և էներգիայի բարձր գները։

«Աստված իմ, ո՞ւմ հետ ենք մենք պատրաստվում պատերազմել։ Ո՞ւմ հետ։ Կարո՞ղ եք, տիկնայք և պարոնայք, պատկերացնել, թե ինչ կլինի, եթե կիրառվի ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը։… Կարո՞ղ եք պատկերացնել, որ մեզ ասեն՝ պատրաստեք 5 հազար զինվոր, 10 հազար զինվոր, և նրանք ինչ-որ տեղ կմեկնեն պատերազմելու։ Մենք նույնիսկ չգիտենք՝ ում դեմ, ինչու և հանուն ինչի», — ընդգծել է Ֆիցոն։

Նմանատիպ նյութեր

Արցախում տեղի ունեցած բռնի տեղահանումը և հայաթափումը Ալիևը պլանավորել է Փաշինյանի հետ․ Իշխան Սաղաթելյան

Արցախում տեղի ունեցած բռնի տեղահանումը և հայաթափումը Ալիևը պլանավորել է Փաշինյանի հետ․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեսոր, դա նոր սպառնալիք է բոլորիս համար»։ «Արցախի հայաթափման և էթնիկ զտման 3-րդ տարելիցի...

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև ու կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև ու կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի

Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ, 21-24-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին Շիրակի, Լոռիի, Տավուշի և Գեղարքունիքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։...

Հայ ժողովուրդը բարդ ժամանակաշրջան է ապրում․ պետք է մերժենք ամեն անարդարություն, սուտ ու անօրինություն․ Վեհափառ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայ ժողովրդին կոչ է արել դժվարությունների առջև պահպանել միասնությունը, հավատն ու հույսը։ Այս մասին Վեհափառը հայտարարել է Բյուրեղավան քաղաքի Սուրբ Աստվածածին նորակառույց եկեղեցու օծման արարողության...

Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցումը, չի կարող վտանգը չեզոքացված լինել․ Տիրան Խաչատրյան

  Արցախի հայաթափումից անցել է 3 տարի։ Հայաստանի և Արցախի բազմաթիվ քաղաքացիներ, հոգևորականների ուղեկցությամբ, այցելում են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ «Քանի կա թուրք-ադրբեջանական մոտեցումը Հայաստանի և,...

Այսօր համազգային սգո օր է, որովհետև Արցախը միայն արցախցիների հայրենիքը չէր․ Արեգա Հովսեփյան 

  «Այսօր համազգային սգո օր է, որովհետև Արցախը միայն արցախցիների հայրենիքը չէր։ Արցախը նաև ամբողջ հայության հայրենիքն էր, ամբողջ հայության հպարտությունը և վերջին տասնամյակների, առնվազն, եթե ոչ հարյուրամյակի, գլխավոր ձեռքբերումն ու...