Եվրոպայի Հայ դատն իր վրդովմունքն է հայտնել Փաշինյանի «աղոթքի նախաճաշի» կապակցությամբ

13 Նոյեմբերի, 2025

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը խոր մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում անցկացվելիք «աղոթքի նախաճաշի» կապակցությամբ, որը նախատեսված է 2025թ. նոյեմբերի 14–15-ին՝ Հայաստանի վարչապետի աջակցությամբ և մասնակցությամբ։

Թեպետ միջեկեղեցական երկխոսության խթանումը հայ հոգևոր ժառանգության անբաժանելի և կարևոր բաղադրիչ է, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը  ցավով է արձանգրում, որ տվյալ միջոցառումը, կարծես, հերթական դրսևորումն է այն երևույթի, երբ ՀՀ գործող  իշխանությունները կրոնական ավանդույթներն օգտագործում են քաղաքական նպատակներով։ Նման գործողությունները վտանգում են աղոթքի հավաքների իրական հոգևոր և հաշտեցնող իմաստը։

Նախաձեռնությունն ակնհայտորեն միտված է շեղելու ուշադրությունը կառավարության շարունակվող հակաժողովրդավարական գործողություններից և Հայ Առաքելական Եկեղեցու, որպես հայ ժողովրդի հոգևոր սյունի, նկատմամբ վարվող համակարգված ճնշման քաղաքականությունից՝ փորձելով այդ կերպ արդարացում և լեգիտիմություն հաղորդել գնալով ավելի ավտորիտար իր քաղաքականությանը և քայլերին։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը հատկապես մտահոգված է միջոցառման անցկացման այն լայն համատեքստով, որի շրջանակում կազմակերպվում է այս միջոցառումը․ այն բնորոշվում է կառավարության աճող միջամտությամբ կրոնական հարցերին և ուժեղացող ճնշումներով Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։ Այս արշավը արտացոլվում է բարձրագույն եկեղեցականների և նրանց աջակիցների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումներով ու ազատազրկումներով, մասնավորապես՝

•Շիրակի թեմի առաջնորդ, Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան — Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակավոր հոգևորական, դատապարտված է երկու տարվա ազատազրկման՝ «սահմանադրական կարգը տապալելու կոչերի» մեղադրանքով, որը պաշտպանական թիմի և Եկեղեցու կողմից համարվում է քաղաքականապես դրդված։

•Տավուշի թեմի նախկին առաջնորդ, Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան — ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, 2025թ. հունիսից գտնվում է նախաքննական կալանքի տակ իր ավելի քան տասնյակ աջակիցների հետ՝ «պետական հեղաշրջման փորձ» մեղադրանքով։

•Արագածոտնի թեմի առաջնորդ, Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան- ձերբակալվել է հոկտեմբերին և ներկայումս գտնվում է նախաքննական կալանքի տակ՝ 2021թ․ «քաղաքացիներին հանրային հավաքների մասնակցել հարկադրելու» մեղադրանքով։

•Բարերար Սամվել Կարապետյան — 2025 թ. հունիսից գտնվում է նախաքննական կալանքի տակ՝ քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներով, որոնք հետևել են նրա՝ Եկեղեցու պաշտպանության մասին  հրապարակային հայտարարությանը։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը կոչ է անում բոլոր եվրոպացի հոգևոր և քաղաքական գործիչներին, որոնք հրավիրվել են Հայաստան «աղոթքի նախաճաշին», գնահատել իրենց մասնակցությունը՝ հաշվի առնելով վերոնշյալ լուրջ մտահոգությունները։ Նման միջոցառումներին մասնակցությունը չպետք է ընկալվի որպես լուռ համաձայնություն կառավարության ներկայացրած դիրքորոշումներին կամ որպես անտարբերություն՝ Հայաստանում ժողովրդավարական չափանիշների և կրոնական ազատության շարունակական խախտումների նկատմամբ։ Փոխարենը, նրանց այցը պետք է ծառայի որպես առիթ՝ ցուցադրելու անկեղծ նվիրվածություն ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և խղճի ու կրոնի ազատությանը Հայաստանում։

Եթե եվրոպացի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, որոշել են մասնակցել, ապա ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը նրանց կոչ է անում՝

•Բացահայտ վերահաստատել իրենց նվիրվածությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և կրոնի ազատությանը։

•Հանրայնորեն դատապարտել Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումները և սպառնալիքները։

•Փորձել հանդիպել կալանավորված և բանտարկված բարձրաստիճան հոգևորականների ու քաղաքական բանտարկյալների հետ՝ ներառյալ Սամվել Կարապետյանին, որպեսզի անձամբ տեղեկանան նրանց պայմանների և մեղադրանքների բնույթի մասին։

•Այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ՝ տեղեկանալու Եկեղեցու տեսակետին՝ Հայաստանում կրոնական ազատության և եկեղեցի–պետություն հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը կրկին շեշտում է՝ Հայաստանի Հանրապետության հետ իսկական գործընկերությունը և համերաշխությունը պետք է հիմնված լինեն արդարության, ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, ներառյալ՝ խղճի ազատության, ընդհանուր արժեքների վրա, այլ ոչ թե այն նախաձեռնությունների մասնակցության վրա, որոնք վտանգ ունեն ծառայելու որպես քաղաքական ծածկույթ ճնշումների համար կամ ակամայից լեգիտիմացնելու կառավարության ներկայացրած պատումները ու նրա աճող ավտորիտար միտումները։

Նմանատիպ նյութեր

«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

Սեպտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել «Ուիգմոր» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ իրենց...

Խոշոր հրդեհ Արարատյան փողոցի շենքերից մեկում. բնակիչները տարհանվել են

Խոշոր հրդեհ Արարատյան փողոցի շենքերից մեկում. բնակիչները տարհանվել են

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 08։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակարանում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ...

13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ 2-ն էլ վիրավոր են

13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ 2-ն էլ վիրավոր են

Սեպտեմբերի 3-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանները Էջմիածին քաղաքի թիվ 9 հիմնական դպրոցում «Զգուշացեք, երեխաներն են» միջոցառման շրջանակներում ծառայություն իրականացնելու ժամանակ հարակից տարածքից լսել են վիճաբանության ձայներ և, մոտենալով նշված...

Բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ն, վերջինի շարժիչում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ

Բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ն, վերջինի շարժիչում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ

Սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։35-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» և «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի շարժիչի հատվածում հրդեհ...

Ուիթքոֆն ու Քուշները Պուտինի հետ քննարկել են Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսումը

Ուիթքոֆն ու Քուշները Պուտինի հետ քննարկել են Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսումը

ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունների հաջորդ քայլերը, որոնք կհայտարարվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյային։ «ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները քննարկել են...