Եվրոպան համաձայնեց ժողովրդավար երկիրը հանձնել բռնապետական Ադրբեջանին․ Հովհաննես Իշխանյան 

4 Մայիսի, 2026

 
«Եվրոպան չի կարող աջակցել իր իսկ ժողովրդի ցեղասպանին: Ֆրանսիան չի կարող պաշտպանել մեկին, ով խոստացել է խախտել սահմանադրությունը: Նա խոստացել է հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին: Սա այդ Եվրոպան չէ: Եվրոպան սպանում է իր իսկ երեխային: Ի՞նչ էր Աչցախը։ Արցախում ժողովրդավարություն էր զարգանում։ Հինգ նախագահ էր փոխվել։ Իշխանական ճյուղերը անկախ էին իրարից։ Ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված էին, նույնիսկ ադրբեջանական մշակույթը, նրանց մզկիթները պահպանված էին։ Հիմա Եվրոպան համաձայնեց ժողովրդավար երկիրը հանձնել բռնապետական Ադրբեջանին, որտեղ 30 տարի է նույն իշխանությունն է, որտեղ ազգային փոքրամասնությունների առաջնորդները սպանվում են բանտերում՝ թալիշների առաջնորդները, որտեղ 17 տարեկան երեխային սպանում են, որովհետև բացահայտում է ոստիկանության թմրանյութերի առքուվաճառքը: 
Հիմա այն ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք հիմա Բաքվում նստած են, նրանք այնտեղ չեն միայն հայերի խնդրի համար, միայն հայ լինելու համար, նրանք այնտեղ են, որովհետև նրանք կառուցում էին ժողովրդավարություն։ Բաքվում այսօր նստած է ժողովրդավարությունը։ Եվ այդ մարդկանց ազատելով է, որ ժողովրդավարությունը վերածնվելու է և աշխարհի կարգ ու կանոնը հաստատվելու է»,- այս մասին մարզահամերգային համալիրի դիմաց, որտեղ ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակտիվիստ Հովհաննես Իշխանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում, ամենից շատ տուժած համայնքներից է Բագրավանը։ Այստեղ նաև փոթորիկ է մոլեգնել՝ մեծ վնասներ հասցնելով գյուղին։ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Բագրավանից, նշել է՝ այստեղ իրական աղետ...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։ Այս մասին գրում է Ազատությունը։...

Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին

Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկանում են ԿԳՄՍՆ-ից։ Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարշավյան փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարշավյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վարշավյան փողոցում, մասնավորապես` Վարշավյան 3 հասցեից մինչև Վարշավյան 2 հասցե տրանսպորտային միջոցների կանգառը ճանապարահահատվածի...

Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է․ «Կարճ ասած»

Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է․ «Կարճ ասած»

  Նիկոլը իշխանության եկավ՝ շահարկելով Սաշիկի 50/50-ը։ Սաշիկի գործոնը դարձավ Հայաստանում իշխանափոխության հիմքերից մեկը։ Սրանք եկան ու սկսեցին սկզբում այնպես անել, որ որոշ բիզնեսներ փակվեցին։ Հետո սկսեցին խլել բաժնետոմսեր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից, Լիդիան...