Եվրոդատարանի արդարացման վճիռներով փոխհատուցման բեռը պետության փոխարեն կրելու եք հենց դուք՝ «վնգստացող» դատավորներդ». «Որդիների Կանչ» ՀԿ

7 Օգոստոսի, 2025

«Որդիների Կանչ» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իշխանությունը կյանք ու մահվան կռիվ է տալիս իր վերարտադրության համար՝ հստակ գիտակցելով, որ դաժան է լինելու հատուցումը 8 տարվա արած և չարածի համար։ Անխնա շահագործելով ամբողջ իրավական զինանոցը՝ ոստիկան, քննիչից սկսած, դատախազ, դատավորով վերջացրած, ոտնահարելով արդարությունը, արդարադատությունը, բարոյականությունը և տարրական մարդկային հատկությունները, փորձում է մեկուսացնել ու լռեցնել բոլոր այն արժանապատիվ հայերին, ովքեր առանց երկյուղելու բարձրաձայնում են հայոց երկրին սպասվող վտանգների մասին, փորձում են ելքեր առաջարկել ստեղծված աղետալի իրավիճակից դուրս գալու համար։
Սակայն, իշխանությունը ի՞նչ բարոյական իրավունք ունի ազատազրկելու զոհված հերոսի ծնողին, ընդամենը դատախազությունից արդարություն պահանջող զոհված զինվորների ծնողների մոտ ուղարկված սադրիչի վրա սթափեցնելու նպատակով շոգ եղանակին կես շիշ մաքուր, խմելու ջուր լցնելու համար։
Իսկ իշխանությունը տվել է՞ արդյոք Մխիթար Գալեյանի ծնողներին՝ Գարիկ և Աստղ Գալեյաններին այն պատասխանը, ինչու իրենց որդին հիմա իրենց հետ չի, ինչու կենդանի չի։ Իրենք չունե՞ն դրանում որևէ մեղք։ Կարծես թե իրենք չեն հրահրել պատերազմը, իրենք չեն վարել կազմակերպված անկազմակերպ պատերազմը, իրենք չեն փոխել մինչ պատերազմի սկիզբը Արցախի պաշտպանության բանակի բարձրաստիճան սպայա- հրամանատարական կազմը, սպառազինությունների ձեռք բերման պլանը, իրենք չեն արհամարհել մոտալուտ պատերազմի զգուշացումները, ԱՊՀ երկրների հետ զորավարժությունների առաջարկը։ Վերջապես իրենք չէի՞ն ուղարկել Մխիթարին Արցախ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, որ հետագայում դավադրաբար հայտարարեցին Ադրբեջանի մաս։
Սրանց հետ վաղուց ամեն ինչ պարզ է։ Դժվար թե կարելի էր այլ որոշում սպասել գահավիժումից չարացած բռնապետության խամաճիկներից՝ դատավոր կոչեցյալներից, այլապես նման զավեշտալի մեղադրանքով գործ չէր էլ կարող գույություն ունենալ բնության մեջ։
Պարզ չէ մեզ հետ ինչ է կատարվում։ Այդպես էլ լուռ համակերպվելո՞ւ ենք նրա հետ, թե ինչպես է օր օրի փոքրանում մեր մի պատառ դարձած հայրենիքը, թեե ինչպես են փորձում քայքայել մեզ որպես հայ բնորոշող հոգևոր հյուսվածքները, մեր ազգային արժեքները, թե ինչպես են ուրանալու Հայրենիքին իրենց ամենաթանկը նվիրած հերոս ծնած ծնողների ցավն ու տառապանքը, դեռ ավելին, ազատազրկելու նրանց հնչեցրած քննադատական խոսքի համար։
Մենք որ, հերոսածին ծնողներս, չենք լռելու և շարունակելու ենք պայքարել, անկախ նրանից, թե մեզնից քանիսին ոմն մեկի քմահաճույքով կազատազրկեն թե ոչ, մենք այդքան էլ քիչ չենք, հազարավոր ենք, իր շնորհիվ։
Իսկ հատուցման պահը գալու է, և «ինչ կարող էինք անել, ընտանիք էինք պահում» արդարացումը դիտվելու է ծանրացուցիչ, ոչ մեղմացուցիչ հանգամանք և Եվրոդատարանի արդարացման վճիռներով փոխհատուցման բեռը պետության փոխարեն կրելու եք հենց դուք՝ «վնգստացող» դատավորներդ»։

Նմանատիպ նյութեր

Ինչե՞ր են պայմանավորվել թշնամու հետ․ «Կարճ ասած»

Լրացավ 44-օրյա հրահրված պատերազմի և պլանավորված պարտության 6-րդ տարելիցը։ 6 տարի առաջ հենց այս օրը մեր երկրի գլխավոր սուտասաններից մեկը՝ Արծրուն Հովհաննիսյանը, ճեպազրույցում ասում էր․ «Մեր ԶՈՒ-երն ունեն...

Ամենայն հայոց կաթողիկոսն ու ՀՅԴ Հայ դատի խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին

Ամենայն հայոց կաթողիկոսն ու ՀՅԴ Հայ դատի խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի հանձնախմբերի...

Այս երկակի ստանդարտները շատ մտահոգիչ են. Լևոն Քոչարյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին

«Այսօր ներկայացվեց Եվրոպայի խորհրդում զեկույցը՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Շատ հետաքրքիր դրույթներ կային, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խորհրդարանից դուրս թողնելու թեման հստակ նշված էր այս...

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Սեպտեմբերի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5444 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 242 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 200 վարորդ, առանց...

ԿԸՀ պատճառաբանությունները ԵԽԽՎ-ն անհիմն է համարել․ Տիգրան Աբրահամյան 

  «ԵԽԽՎ-ի զեկույցով փաստացի ԵԽԽՎ-ն Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանություններին կոչ է անում, հորդորում է դադարեցնել այն քրեական ապօրինի հետապնդումները, որոնք նախաձեռնվել են ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Հիշեցնենք, որ ընտրություններին...