Եվ ժողովուրդը, ինչպես միշտ, կընտրի «հանցագործ Բարաբբային»․ Արա Պողոսյան

9 Սեպտեմբերի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

«TRIPP-ի մասին առաջին միտքը, որ օգոստոսի 8-ից ասել եմ, դա համեմատությունն էր «նոյեմբերի 9-ի» հետ։ Չեմ հիշում որ լրատվամիջոցների հետ հարցազրույցում եմ շեշտել, որ գալու է մի պահ, որ Ադրբեջանը սկսելու է յուրովի մեկնաբանել «օգոստոսի 8-ի» գործարքը, Հայաստանի իշխանությունները յուրովի և վերջնահաշվարկում կրկին հանգելու ենք նույն խնդրին, ինչ «նոյեմբերի 9–ի» 9-րդ կետի պարագայում, գերիների վերադարձի պարագայում, զորքերի՝ իրենց տեղերում մնալու պարագայում։

Ադրբեջանը TRIPP-ը մեկնաբանելու է որպես միջանցք, դե ինչպես արդեն գիտենք՝ Հայաստանի իշխանությունները իրենց պատռելու են, թե դա միջանցք չի։ Եվ այս ամենի մեջ վատը այն է, որ Հայաստանի իշխանությունների խնդիրը միջանցքի բովանդակության մեջ չի, այլ զուտ անվան։ Որովհետև այդ անունը ժամանակին շահարկեցին հասարակությանը Ռուսաստանի դեմ տրամադրելու համար, իսկ հիմա փորձում են ապացուցել կամ համոզել, որ Արցախը Ադրբեջանին հանձնելով ապահովագրվեցին միջանցքից։ Իսկ վաղը ցավոք նույն կերպ կսկսվի հակաամերիկյան քարոզչություն մեկ այլ արկածախնդրության նպատակով։ Որպեսզի խոսքերս մերկապարանոց չհնչեն, բավական է հիշել, թե ինչպես են հիմա էլ Բայդենի վարչակարգին մեղադրում իրենց ձախողած և աղետի հասցրած պետության վիճակի համար, Ջեյմս Օ’Բրայենը վկա․․․

Եվ ժողովուրդը, ինչպես միշտ, կընտրի «հանցագործ Բարաբբային»․․․»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...