Եթե սա կոռուպցիա չէ, ապա մեկնաբանեք՝ ի՞նչ է…․ Արթուր Չախոյան

Ապր 14, 2025

Հասարակական ակտիվ գործունեություն ծավալող Արթուր Չախոյանը գրում է․

«Ակտիվ քաղաքացի հավելվածով հայտնել էի խնդրի մասին, որ Տիգրան Ավինյանի կողմից տրված շինթույլտվության աշխատանքները իրականացվում են նախագծի շեղումներով։ Նախագծից դուրս կառուցել են ինքնակամ շինություն և զավթել են մայթը։

Ըստ Ակտիվ քաղաքացի հավելվածի՝ խնդրի լուծման վերջնաժամկետը 09.04.2025թ․ է ավարտվել, և այդ ընթացքում առաջադրանքը երեք անգամ վերադարձվել է կատարողին։ Մինչ օրս ոչ մի պատասխան չեմ ստացել, մինչդեռ այդ աշխատանքները ներկայումս իրականացվում են շատ արագ տեմպերով։

Երբ գործը վերաբերում է շարքային քաղաքացու ինքնակամ շինությանը՝ այն քանդվում է անմիջապես, բայց երբ խոսքը վեր է գնում՝ արձագանք չկա։

Հիմա տրամաբանական չէ՞ ենթադրել, որ Տիգրան Ավինյանը կամ նրա մերձավորները ստացել են իրենց բաժին կոռուպցիոն «ատկատը», և հենց այդ պատճառով է, որ չեն տալիս հստակ պատասխաններ, չեն դադարեցնում շինարարությունը։

Եթե սա կոռուպցիա չէ, ապա մեկնաբանեք՝ ի՞նչ է…»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | Մեկնարկել է «Անմահ գնդի» ավանդական հիշատակի քայլերթը

Երևանում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված «Անմահ գնդի» ավանդական հիշատակի քայլերթը, որին մասնակցում է նաև ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Քայլերթը...

Աղոթք բարձրացրեցինք Արցախյան գոյամարտում զոհված և գերեվարված մեր հայորդիների համար. Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Հաղթանակի զբոսայգի, աղոթք բարձրացրել անմար կրակի առջև։ Լրագրողների հետ զրույցում Վեհափառն ասել է․ «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի, Շուշիի ազատագրման և Արցախի...

Կարևոր է, որ երկու կողմից էլ լինի քաղաքական կամք՝ պահպանելու եղած խորը հիմքերը․ ՌԴ դեսպան

«Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես եղբայրական երկիր ու դաշնակից, որի հետ սերտորեն համագործակցում է, պատրաստ է առաջիկայում էլ խորացնել հարաբերությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ ընդհանուր...

Փաշինյանը փորձել և փորձում է Հայաստանը հեռացնել Ռուսաստանից և ամբողջ հետխորհրդային տարածքից. Զատուլին․ News.am

Փաշինյանը փորձել և փորձում է Հայաստանը հեռացնել Ռուսաստանից և ամբողջ հետխորհրդային տարածքից. Զատուլին․ News.am

Փաշինյանը փորձել և փորձում է Հայաստանը հեռացնել Ռուսաստանից և ամբողջ հետխորհրդային տարածքից։ NEWS.am-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ «Ուղղակի հիմա բախտի անիվը, գուցե...