ՆԳ փոխնախարարը՝ Արթուր Չախոյանի «չենթարկվելը» տեսել է, իսկ նրան ծեծե՞լը

5 Մայիսի, 2025

Ես կարծում եմ, որ ոստիկանությունը շատ արագ արձագանքել է դեպքին, երբ արդեն առերևույթ տեսանելի էին,  որ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ են տեղի ունենում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շատերը մեղադրում են, թե ինչու իրավապահ համակարգը նախապես չկանխեց այն, ինչը տեղի ունեցավ Նոր Նորքի թաղապետարանում:

Հարցին՝ ոստիկանությունը ի՞նչ սկզբունքով առաջնորդվեց, որ բերման ենթարկեց ոչ թե հարվածողներին, այլ հարվածներ ստացածներին, նա ասաց. «Ոստիկանությունն արձագանքում է իր ունեցած տեղեկատվության հիման վրա, հասնում է դեպքի վայր, գնահատում է իրավիճակը, համադրում է տեղեկությունները և որոշումները կայացնում է իր ուսումնասիրություններով ստացված գնահատականներով։

Չեմ կարող ասել, թե կոնկրետ քանի հոգի է տարվել ոստիկանություն, քանի հոգի է ձերբակալվել: Համենայնդեպս տեսաձայնագրության մեջ մեկ քաղաքացի կոնկրետ օրինական պահանջին չի ենթարկվել, կադրեր եմ ես ինքս տեսել: Կարծում եմ առաջնահերթ գործողությունը ձերբակալման կատարվել է այդ անձի նկատմամբ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Նիկոլ Փ․-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փ․-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքացի Նիկոլ Փ․-ի ապօրինի հրահանգով մեր դեմ «կարված» գործի դատավարությունը փակ է։ Մեզ արգելել են` «գործի» մանրամասների հրապարակայնացումը։ Մեզ արգելված է խոսել, բայց Հ1-ը շարունակում է լկտի ստեր տարածել՝ կրկին շրջանառության մեջ դնելով այն մեղադրանքները, որոնցից...

ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի երկրորդ հանրային լսումը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝...

Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. «Իրավունք»

Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հայ Առաքելական Եկեղեցու, մասնավորապես Վեհափառ Հայրապետի դեմ նոր ալիք է նախապատրաստվում: «Հեսա նորից թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները, որոնք կիսում են վարչապետի կարծիքը, նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ»,-մի...

Թիրախում Գևորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում․ «Հրապարակ»

Թիրախում Գևորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ իրավապահներին հրահանգ է իջեցվել ստուգումներ իրականացնել նաեւ Կապանի համայնքապետարանում։ Համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ինչպես հայտնի է, Սյունիքում այն քչերից է, որ չի խոնարհվել Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ առջեւ, ինչպես...

Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»

Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Ջերմուկ համայնքում նախատեսված են տեղական ինքնակառավարման...