Եթե պոռթկումները չի կարողանում պահել, կարող է էն «պուլտով շունը» առավոտները տանել, այգում ման տալ. Միկոյանը՝ Փաշինյանին

12 Նոյեմբերի, 2025

Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հրապարակավ նենգափոխել է  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ մարդկանց հետ շփվելը  հաճելի է, բայց ծանր է  հերթական անգամ նախընտրական քարոզարշավի ամբողջ բեռը վերցնելը:  

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը «News.5tv.am»-ի հետ զրույցում ասել է. «Ախր այդ հայտարարության տեսագրություններն էլ կան, դա տեղի է ունեցել ուղիղ եթերում: Նախագահն ասել է, որ դժվար է նախընտրական թոհուբոհի միջով անցնելը, հատուկ շեշտել է, որ իրեն հաճելի է մարդկանց հետ շփվելը: Այդ մարդը կա՛մ արդեն որոշել է ուղիղ եթերում տեսագրված բաներն էլ խեղաթյուրի, կա՛մ մնացել է իր հիմնարկի արտադրած ֆեյք լուրերի միակ սպառողը,  կամ տասնյակ սպառողներից մեկը: Իրոք, չգիտեմ՝ ինչ ասել, շատ տհաճ տեսարան է, երբ ՀՀ դե յուրե ղեկավարը ԱԺ ամբիոնից իրեն այդպես է պահում: Ես իրեն հաստատ «արա»-ով չեմ պատասխանի, որովհետև «արա»-ով ինչ-որ մեկին դիմելու համար առնվազն մի պայման պետք է դիմացինդ բավարարի, իսկ ըստ իս՝ ինքը դրան չի բավարարում: Իսկ ընդհանուր առմամբ, մարդասիրաբար խորհուրդ եմ տալիս. եթե իրոք նյարդայնանում է, պոռթկումները չի կարողանում պահել, կարող է, օրինակ, էն «պուլտով շունը» առավոտները տանել, այգում ման տալ, ասում են՝ նյարդերը հանգստացնում է»,- ասել է Միկոյանը:

Բագրատ Միկոյանը  արձագանքել է նախկին նախագահների հետ բանավիճելու՝ Փաշինյանի սևեռուն գաղափարին, որի մասին վարչապետը այսօր նորից հիշեցրել  է ԱԺ ամբիոնից:

«Ինձ թվում էր՝ իմ մի քանի պատասխաններից հետո բանավիճելու այդ մոլուցքը իր մոտ կա՛մ պետք է անցած լիներ, կա՛մ պետք է զբաղված լինեին, որ անցնի: Մեկ- մեկ ուրախանում եմ, որ հոգեբանի կարիք կա, հետո տեսնում եմ, որ ոչ թե հոգեբան, այլ հոգեբույժ է պետք: Ընդհանրապես,  լավ բաներ է հնարել մարդկությունը. դեղերը տարբեր գույնի տուփերի մեջ են դնում, որ չխառնեն դեղերը: Ընդունված պրակտիկա է, կարելի է էս դեպքում կիրառել»,- «News.5tv.am»-ի հետ զրույցում ասել է Միկոյանը:

Նմանատիպ նյութեր

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի․ «ՓաստԻնֆո»

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի․ «ՓաստԻնֆո»

«ՓաստԻնֆո»-ն գրում է․ Սամվել Կարապետյանը Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ վիճարկելով վերջինիս որոշումը։ ԿԿՀ-ն, հիշեցնենք, տուգանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել...

Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել

Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել

Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել: Այս մասին հայտնում են Armat Media լրատվականից։ «Վերաքննիչ դատարանը խուզարկությունն ապօրինի է ճանաչել՝ արձանագրելով, որ խախտված են մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները»,-հայտնում են...

Իրանում արդեն կան որոշումներ, որոնք հերքում են Գագիկ Ծաուկյանին առաջադրվող մեղադրանքները. Արման Աբովյան

«Գագիկ Ծառուկյանը միշտ՝ ևս մեկ անգամ ընդգծեմ՝ միշտ, թե՛ անձամբ, թե՛ իր քաղաքական թիմի հետ, թե՛ քաղաքական թիմին համապատասխան հանձնարարականներ տալով, հետամուտ է եղել հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Իրանի հետ կապված...

Երկու խաբեբաների պատճառով վտանգվում են հայ-իրանական հարաբերությունները․ Իվետա Տոնոյան 

«Մենք այս պահին գտնվում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների այցն այստեղ այսօր կրում է և՛ գործնական, և՛ խորհրդանշական նշանակություն։ Ուրբաթ օրը «Բարգավաճ Հայաստան»...

Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան

«Իրականում այն ծանրաբեռնվածությունը, որը կանայք կրում են՝ համատեղելով և՛ ֆորմալ աշխատանքը, և՛ տանը կատարվող չվճարվող աշխատանքը, շատ հաճախ նրանց, հետևաբար նաև ընտանիքներին, կանգնեցնում է դժվար ընտրության առաջ։ Ընտրություն՝ կարիերայի՞,...