Եթե մենք համեմատենք 2018 թվականին և հիմա, առանձնապես ծանր հանցագործություն ների թիվը աճել է 10 անգամ․ Նարեկ Կարապետյան

30 Սեպտեմբերի, 2025

 

Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է, քանի որ հայ ազգը չունի բնական մղում դեպի հանցագործությունները. Եթե մենք համեմատենք 2018 թվականին և հիմա, առանձնապես ծանր հանցագործություն ների թիվը աճել է 10 անգամ։ Այս մասին իր ուղերձում նշել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես ունեմ իմ կարծիքը, թե ինչու է դա տեղի ունեցել և ուզում եմ կիսվել ձեզ հետ։ Իմ կարծիքն այն է, որ մեր ամբողջ ուժային կառույցների պոտենցիալը ուղղորդվում է քաղաքականապես ոչ իշխանական ուժերի, գործիչների, գործարարների և մարդկանց դեմ։ Մինչև 2018 թվականը յոթ տարվա ընթացքում Հայաստանում եղել էր 100,000 հանցագործություն։ 2018 թվականից մինչև այսօր Հայաստանում 220,000 հանցագործություն է տեղի ունեցել, բացվել է քրեական վարույթ։

Մեր օպոնենտները կասեն, որ այդ քրեական վարույթները նրա համար են ստեղծվել, որ կոռուպցիայի դեմ պայքար է։ Տարվա կտրվածքով, օրինակ, 2024 թվականին, քրեական վարույթների ընդամենը մեկ տոկոսն է հակակոռուպցիոն, այսինքն ի՞նչ է կատարվում Հայաստանում, եթե դու, օրինակ, ապրում ես Վայքում, ակտիվ գործարար ես, բայց ունես ընդդիմադիր հայացքներ, մեկ էլ մի օր հայտնվում է մի ՔՊ-ական, ով 100%  դիմելու է դատախազին և ասի, որ քո տարածքի այն չորս մետրը, որ դու ունեցել ես, ինչ-որ պրոբլեմ ունի և դրա վրա բացվի քրեական վարույթ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան

Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան

Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից։ Այս մասին Tete A Tete հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: «Հայաստանի հասարակության այս աղքատության,...

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Իրանի Իսլամական Հանրապետության հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ։ Ծովային շրջափակումը մնում է...

5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր

5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր

2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները, որոնց մասնակցում են նաև նախադպրոցական ու արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարները Առաջին...

Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին

Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին

Բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին հնչած uադրիչ հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հանդիպումը տեղի...

Մարդիկ իրենց ունեցվածքը վաճառում են առողջական հարցեր լուծելու համար․ Ագնեսա Խամոյան

  «Հայաստանում ամեն 43-րդ մարդն ունի քաղցկեղ․ Երևանում՝ ամեն հինգերորդ քաղաքացին։ Անկախացումից ի վեր 3,3 անգամ աճել է քաղցկեղով հիվանդների թիվը։ Ես ձեզ առաջարկում եմ միասին մի օր գնալ Յոլյանի անվան Արյունաբանական ինստիտուտ, և այնտեղ...