Եթե ՔՊ-ն կարողանար առանց ժողովրդի կառավարել, պարգևավճար ստանալ ու վայելել կյանքը՝ հաճույքով կաներ․ Ռոբերտ Քոչարյան 

12 Մայիսի, 2026

«Որպես այս համայնքի բնակիչ՝ ուզում եմ սկսել մի հարցից, որը վերջին շրջանում ծավալված դիսկուրսի պատճառով ինձ շատ է մտահոգում․ Երբ սկսվեց պայքարը Արարատ լեռան դեմ, ես անմիջապես մտածեցի՝ իսկ «Մալաթիա-Սեբաստիա» անունը տարածքային պահանջ չէ՞ Թուրքիայի նկատմամբ։ Այդ անունը մնալո՞ւ է, թե՞ փոխվելու է։ Մինչ այսօր ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Միգուցե նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքը «կոնֆլիկտածին համայնք» է Թուրքիայի համար, ինչպես ասում է Փաշինյանը։ Հիմա ի՞նչ անենք՝ քոչե՞նք այստեղից, թե՞ քոչեցնենք մեկ ուրիշին։

Այս հարցը՝ ոնց պետք է լուծվի, դուք պետք է ասեք։

Մարդը, ով ուզում է այս ամենը փոխել, Հայաստանում տեղ չպետք է ունենա։

Սիրելի ժողովուրդ, այսօր ամբողջ Հայաստանը սրտիկների մեջ է։ Ուր գնում ես, ուր նայում ես՝ սրտիկներ են։ Մի քիչ էլ շարունակվի, կարող է տարբեր սիմվոլների ու մարմնի մասերի առնչվենք։ Բայց ենթադրում եմ՝ այս ամենի նշանակում է, որ իշխանությունը իբր սիրում է ձեզ։ Սա է չէ՞ մեսիջը՝ սիրում են երկիրը, սիրում են ժողովրդին։

Փորձենք հասկանալ՝ նորմալ մարդը ի՞նչ նկատի ունի «սիրել երկիրը» և «սիրել ժողովրդին» ասելով։

Երկիրը սիրել նշանակում է ամուր պահել երկրի դարպասները։ Ամո՞ւր են պահել։ Ո՛չ։ Ուրեմն՝ չեն սիրում։

Ինչ է նշանակում «սիրել ժողովրդին»։ Երևի առաջին հերթին ապահովել ժողովրդի անվտանգությունը։ Ի՞նչ են արել։ Հրահրել են պատերազմ, պարտվել են այդ պատերազմում, տվել են ավելի քան 5000 զոհ, 12000 վիրավոր և տարածքային կորուստներ։ Սա՞ է ձեր սերը»,- այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցող հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մոսկվայում չվերթներ են հետաձգվել

Մոսկվայում չվերթներ են հետաձգվել

Ուկրաինական ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով Մոսկվայի չորս օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, ևս 200-ը՝ հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան։ Այս մասին հայտնել է ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը՝ հղում անելով Airports.Ru ագրեգատորի տվյալներին։ Նշվում է, որ...

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։ Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարել է, որ երկրում «ժողովրդավարական գործընթացների վատթարացման պատճառով» այլևս չի ֆինանսավորում Վրաստանի կառավարությանը, սակայն...

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան 31 հասցեում տեղադրվել է հայ մեծանուն բարերար, ծնունդով արցախցի Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Հուշատախտակի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է, որը և այն փակցնելու միջնորդություն էր...

Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը հրապարակել է հոկտեմբերի 18-ին թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը․ ԺԱՄԸ 10:00 Ափնայի Զորավոր Սուրբ Աստվածածին Կոշի Սուրբ Գևորգ Ապարանի Սուրբ Խաչ Բյուրականի Սուրբ Հովհաննես Կոշի Սուրբ Ստեփանոս...

Սամվել Կարապետյանի նվերը Գյումրիին․ կբարեկարգվի Քըրք Քըրքորյան փողոցը

Սամվել Կարապետյանի նվերը Գյումրիին․ կբարեկարգվի Քըրք Քըրքորյան փողոցը

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Գյումրի քաղաքի տոնակատարության ժամանակ հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Գյումրի քաղաքին նվեր ունի․ բարեկարգվելու է քաղաքի Քըրք Քըրքորյան փողոցը։ «Կան նոր ծրագրեր,...