«Եթե այս սպառնալիքները մենք լուրջ չենք ընդունում, եթե այս սպառնալիքների նկատմամբ վերաբերմունքը այդպիսինն է, ապա ի՞նչն է սպառնալիքը ընդհանրապես։ Մենք պետք է փորձենք սպառնալիք բառի այսպես ասենք նշանակությունը վերաիմաստավորել»,- անդրադառնալով Իրանում պատերազմի ֆոնին Հայաստանի իշխանության անլուրջ պահվածքին, «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Դիտարկմանը, թե՝ միգուցե ընդդիմությո՞ւնն է չափազանցնում, ամեն ինչը սպառնալիք ներկայացնում, դրանով ժողովրդի մեջ բացասական էներգիա տարածում, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Մի քանի տարի հետ գնանք, տեսնենք, թե ինչ էինք մենք, կոնկրետ ես ասում 18 թվականից հետո, թե ինչ պրոբլեմներ կա երկրի առաջ և ինչ արձագանք էինք ստանում իշխանության կողմից։ Այ նույնպես անպատասխանատու, ամբողջ ձևավորված անվտանգային համակարգը քայքայեցին, արդյունքում մենք ուղղակի ստացանք պատերազմ։ Ղարաբաղը դեռ կար, փոքրացած, բայց կար: Նույնը կարող ենք ասել, չէ՞։ Այն ժամանակ եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունը ականջալուր լիներ, փորձեր մի քիչ հասկանալ այդ սպառնալիքները և ճիշտ գնահատեր, մենք Ղարաբաղը չէինք կորցնի։ Անպատասխանատվությունը իշխանության կողմից՝ բերում է ծանրագույն հետևանքների, և այդ գինը տալիս է ժողովուրդը կյանքերով, իրենց տնտեսական բարեկեցության գնով։ Լրջագույն պրոբլեմ կա, և եթե հիմա Հայաստանը այդ պրոբլեմներին բավարար ուշադրություն չդարձնի և չլրջանա մենք կարող ենք շատ ավելի մեծ խնդրի առջև կանգնել»։
Մանրամասն՝ տեսանյութում։






