Եթե ՀՀ-ն չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագրով կզբաղվի Ադրբեջանը․ Հասանով

Ապր 8, 2025

Եթե ​​Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի համապատասխան պետական ​​մարմինները։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության գլխավոր տնօրեն Ադալաթ Հասանովը։

«Մահացածների մարմինները պահվում են դիահերձարաններում առկա հատուկ սառնարաններում, սակայն սառնարանները չեն կարող ամբողջությամբ դադարեցնել մարմինների քայքայման գործընթացը, դրանք կարող են միայն որոշ չափով դանդաղեցնել այն»,- նշել է Հասանովը։

Հիշեցնենք՝ Վերա Աղասյանը մահացել էր անցյալ տարվա հոկտեմբերի 23-ին։ Ըստ Բաքվի՝ ԿԽՄԿ ադրբեջանական պատվիրակությանը խնդրել են այդ մասին տեղյակ պահել մահացածի ընտանիքի անդամներին և ՀՀ պետական մարմիններին։

Մարտի 15-ին ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը քննարկման փուլում է։

 

Նմանատիպ նյութեր

Արցախ վերադարձի իրավունքի համար պետք է պայքարել․ Իշխան Սաղաթելյան

Եթե որոշների համար Շուշին դժգույն և դժբախտ քաղաք էր, մեզ համար բերդաքաղաք էր, եթե որոշների համար Արցախ վերադարձը հայրենասիրական պաթոս է, մեզ համար՝ ազգային նպատակ, որի համար պայքարելու ենք: Այս մասին...

Փաշինյանը մեկնեց ՌԴ

Փաշինյանը մեկնեց ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Հայտնում են ՀՀ Կառավարությունից: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | «Շուշի. Վերադարձ լինելու է» խորագրով միջոցառում նվիրված Շուշիի ազատագրմանը

Երևանում տեղի է ունենում Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառում՝ «Շուշի. Վերադարձ լինելու է» խորագրով։ Միջոցառմանը մասնակցում են ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն  մարմնի անդամներ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը

Գործադիրի այսօրվա նիստում հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Նախարարությունից...

Թշնամին կրակել է Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տան տանիքը. ՊՆ

Թշնամին կրակել է Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տան տանիքը. ՊՆ

Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ...