Մենք այստեղ ենք՝ որպես սերունդ, ում ընկերները ընկել են հայրենիքի համար մղվող պատերազմներում, բայց իրենց արածով մեզ թողել են հստակ ուղեգիծ՝ պայքարը պետք է շարունակվի, կռիվը պետք է շարունակվի։ Հանրապետության հրապարակում մեկնարկող Ջահերով երթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Ժորա Ավդալյանը։
«Մեր թշնամիների քաղաքականությունը 110 տարի անց չի փոխվել, դրա վկայությունն է Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը, որը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանական գործողություն։ Այն ինչ 110 տարի առաջ տեղի ունեցավ Մուշում, Վանում, Սասունում նույնը տեղի ունեցավ Հադրութում, Շուշիում ու Ստեփանակերտում»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։