Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի։
«Պարսից ծոցում վերջին իրադարձությունները Իրանը դիտարկում է որպես հրադադարի ռեժիմի խախտում։
Վերջին խախտման ընթացքում թիրախավորվել են ԱՄՆ-ի ռազմաբազաները Բահրեյնում և Քուվեյթում»,-ասել է Ղալիբաֆը՝ նշելով, որ Իրանը լուրջ է վերաբերվում համաձայնագրերի իրականացմանը և շարունակում է երկխոսությունը, սակայն եթե մյուս կողմը հրաժարվի իր պարտավորություններից, Իրանը պատրաստ է ռազմական գործողությունների։






