Եթե Ադրբեջանի վրա լուրջ ճնշում չլինի, Ադրբեջանը այսօր որևէ թուղթ չի ստորագրի․ Արթուր Խաչատրյան 

Մրտ 28, 2025

Իսկ ինչու պիտի ստորագրի, եթե առանց թղթի կտորի, առանց այդ «բարաթի» Հայաստանի այսօրվա իշխանությունները, պաշտոնական Երևանը բոլոր երևակայելի և աներևակայելի զիջումների գնում են, ինչո՞ւ ինչ-որ թուղթ ստորագրի: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ալիևը Երևանից հնչող հայտարարություններին ընդառաջ կգնա և օր առաջ կստորագրի խաղաղության պայմանագիրը։

Պատգամավորի կարծիքով՝ եթե Ադրբեջանի վրա լուրջ ճնշում չլինի, Ադրբեջանը այսօր որևէ թուղթ չի ստորագրի:

«Դուք կարծում եք, որ Փաշինյանը կարո՞ղ է ճնշել Ալիևին, լավ կարող է ճնշվել, է թող դիմի հիմա: Ասում էր՝ այնպիսի գաղտնիքներ ունեմ, ես կպարտադրեմ խաղաղություն, դե թող գնա պարտադրի, թե ինքը միայն խորհրդարանի ներսում է ասլան կտրում, ի դեպ այն ժամանակ, երբ դահլիճում ընդդիմադիրներ չկային»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Արցախից բռնի տեղահանված  ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր

Արցախից բռնի տեղահանված ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր

ԼՂ–ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր, որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Նախագծով կարիքավոր ընտանիքներ են դիտարկվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55,000 դրամից:...

Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ

Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ

2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Վարժական հավաքները հայտարարվում են...

Կառավարությունը ուսումնարան է փակում

Կառավարությունը ուսումնարան է փակում

Կոտայքի մարզում գործող «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» և «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները միաձուլվում են՝ դառնալով «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ: Հիմնավորման մեջ գրված է, որ Նոր...

134 մլն դրամ՝ նոր դեսպանություն բացելու համար

134 մլն դրամ՝ նոր դեսպանություն բացելու համար

Կառավարությունը այսօրվա՝ ապրիլի 10-ի, նիստին որոշում ընդունեց  Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին։ Հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան, օմանական կողմը  դրական է...

Ոնց թե դու իմ «թանին թթու ասե՞ս». «Փաստ»

Ոնց թե դու իմ «թանին թթու ասե՞ս». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մինչ ամբողջ ֆուտբոլային հանրությունն ու պարզապես ֆուտբոլասերները սպասում էին ՀՖՖ նախագահի հրաժարականին, նա որոշել էր ասուլիս տալ: Թե ինչու նա հրաժարական չտվեց, թե ինչպես հաջողվեց համոզել Նիկոլ Փաշինյանին, դեռ կանդրադառնանք: Այս անգամ խոսքն այդ...