Ես վախեցողներից չեմ. ինչ ուզում է՝ անեն, ոնց ուզում է՝ անեն, ամեն տեղ էլ տղամարդու տեղ է. Վարդան Ղուկասյան

16 Սեպտեմբերի, 2025

 

«Ես էդ տեսակը չեմ, վախեցողներից չեմ։ Ինչ ուզում է՝ անեն, ոնց ուզում է՝ անեն, ամեն տեղ էլ տղամարդու տեղ է։ Գնում ենք առաջ, իմ հայրենիքի համար ամեն ինչի էլ պատրաստ եմ»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16–ին, Հակակոռուպցիոն ատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ ճնշումների տակ հրաժարվի քաղաքապետի պաշտոնից։

«Այսօր երկիրը տանում են թուրքացման։ Այսօր հարցը դրել ենք, կամ էստեղ պետք է լինի ռուսը, կամ թուրքը։ Հիմա բոլորդ կողմնորոշվեք՝ կամ թուրքի կողմն եք, կամ ռուսի հետ պետք է գնաք։ Այս ամեն ինչը տեսնելով, մենք էս երկուսի մեջ ընտրությունը պետք է քննարկման առարկա սարքե՞նք»,- ասաց նա։

Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին, նա նշեց. «Ինձ դատարան են բերել լոկ նրա համար, որ ես մարդկանց հողատարածքներ եմ տվել, որ մարդիկ բնակարաններ, կենցաղսպասարկման օբյեկտներ կառուցեն։ Երկրաշարժ տեսած քաղաքապետը եթե նման գործելաոճ չի որդեգրում, ուրեմն պետք է վռնդել քաղաքապետարանից։ Քաղաքի հատակագիծը փոփոխական է։ Եթե դրա մասին եք ասում, ապա կասեմ, որ ես մեղավոր եմ, որ մարդկանց թողել եմ բնակարաններ կառուցել 90 տոկոս փլված քաղաքում։ Ես զարմանում եմ, որ դրանում կարելի է քաղաքապետին մեղադրել»։

Անդրադառնալով որդու գործին` Ղուկասյանն ասաց, որ երբ որդին գնացել է Սրբազանի դատին, ինքն ասել է՝ անպայման կկալանավորեն:

«Դատարանից հույս չկա, բայց ես միանշանակ հավատում եմ Աստծո դատաստանին: Ես մի բան գիտեմ՝ յուրաքանչյուր դատավոր, յուրաքանչյուր դատաիրավական ոլորտի ներկայացուցիչ, եթե իրենց հանձնարարական են տալիս, իրենք պետք է ասեն՝ սա անելու բան չէ, ոնց անենք: Կփոխվի այդ ամեն ինչը, հետո ձեր աշխատավարձի համար մարդկանց տները քանդում եք, դուք Աստծուց չե՞ք վախենում: Օրենքը պահե՛ք, ճշմարտությամբ առաջնորդվե՛ք»,- նշեց նա:

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...