Ես Տիգրանաշենի մասին չեմ ասում Քյարքի, ես Քյարքիի մասին ասում եմ Քյարքի․ Փաշինյան

16 Սեպտեմբերի, 2026

 

«Ուզում եմ խաղաղության ճարտարապետության տեսանկյունից մի իրավիճակ պատկերացնել, երբ դուք օգտագործում եք Տիգրանաշենի փոխարեն այլ բառամթերք, բայց միաժամանակ նաև ընդգծում եք Արծվաշենը։ Փոխադարձությունը միջազգային հարաբերությունների ամենակարևոր երաշխիքներից մեկն է, և փոխադարձության բացակայությունը խաղաղության ճարտարապետության մեջ ամենամեծ սպառնալիքն է։

Հիմա, երբ դուք, օրինակ, ընդգծում եք Տիգրանաշենի փոխարեն այլ բառ, նույնն արդյոք լսո՞ւմ եք ադրբեջանական կողմից։ Ես առնվազն նման որևէ հայտարարություն Արծվաշենի վերաբերյալ չեմ լսել։ Ավելին՝ նույնիսկ դրա ուղղությամբ որևէ գործողություն այս ընթացքում փորձում էի տեսնել, չկա՛ ընդհանրապես։

Հիմա հարցադրումս հետևյալն է․ երբ դուք օգտագործում եք այդ բառակապակցությունը, բայց խաղաղության ճարտարապետության տեսանկյունից նման արձագանք Արծվաշենի մասով չի լինում»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Գաղտնիք բացեմ՝ խլուրդը դուք եք․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Գաղտնիք բացեմ՝ խլուրդը դուք եք․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Դուք ասում էիք, թե խուզարկությունների ու կալանքների շրջանակում, ըստ ձեզ, եղել է «խլուրդ», որն ինֆորմացիա է փոխանցել։ Գաղտնիքը բացեմ․ ձեր ասած կոնտեքստում այդ «խլուրդը» դուք եք, որովհետև այդ ինֆորմացիան ստացվել է ձեր հայտարարություններից ու ասածներից։ Սա սարկազմով չեմ...

Էդ երբվանի՞ց դարձավ Քյարքի. մինչև ընտրությունները Տիգրանաշեն էր․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկ տրոլինգ է անում, բռնում է բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարներին համատարած ռեպրեսիաներ է իրականացնում, ու հետո ասում է՝ Քյարքի եմ ասում, դե գնացեք հեղափոխություն արեք։ Այս ԱԺ-ում կառավարության հետ...

Ոչ մեկին չի հաջողվի մեզ բաժանել կամ վախեցնել․ Պուտին

Ոչ մեկին չի հաջողվի մեզ բաժանել կամ վախեցնել․ Պուտին

Ոչ մեկին չի հաջողվի մեզ բաժանել կամ վախեցնել։ Ռուս ժողովրդի ընտրությունը ցույց կտա, որ միլիոնավոր մարդիկ կանգնած են զինվորների կողքին, որ մենք միասնական ժողովուրդ ենք՝ ընդհանուր արժեքներով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով ՌԴ Պետդումայի...

Ի՞նչ իրավական հիմքով եք Տիգրանաշենն անվանել ադրբեջանական անունով․ Վարդանյանը՝ Փաշինյանին 

«Նախքան հարցը՝ երեք արձանագրում։ Նախ՝ դուք երբևէ որևէ գրամով դաշնակցական չեք եղել, փոխարենը միշտ եղել եք պոպուլիստ։ Երբ ձեզ պետք է եղել՝ ազգային գաղափարախոսությունից եք խոսել, երբ պետք է եղել՝ հակառակի մասին եք խոսել։ Իզուր ձեզ ու ձեր...

Անկախության տոնի առթիվ երթևեկության սահմանափակումներ կլինեն

Անկախության տոնի առթիվ երթևեկության սահմանափակումներ կլինեն

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից, Հանրապետության հրապարակում...