Ես առաջարկ ունեմ Գյումրիում բոլոր ընդդիմադիր թեկնածուներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:
«Բոլոր այդ թեկնածուները, որոնք իրենց ընդդիմադիր են դասում, ընդդիմադիր դաշտում են տեսնում, ես ասում եմ՝ եթե ինձնից շատ որևիցե մեկը ձայն հավաքեց, ես միանում եմ ձեզ, առանց պաշտոն ուզելու, առանց փոխքաղաքապետի, առանց ինչ-որ մի բաժնի պետի, և իմ ավագանները պաշտպանելու են ձեզ։ Եթե ես ձեզանից շատ ձայն ունեցա, որ այդքան մաքուր եք, հլը կտեսնեմ ՝ դուք ինձ կմիանաք, թե ոչ։
Եթե հանկարծ դուք երեք հոգի իրար միանաք, ձեր երեքի ձայնը ընդուպ ինձանից ցածր լինի, ու դուք գաք ինձ ասեք, թե մենք երեք հոգի իրար միացրել ենք, ուրեմն դուք պետք է մեզ միանաք, նմանատիպ բան եթե արեցիք, ուրեմն դուք Նիկոլի պատվերն եք կատարում: Այդտեղ կերևա, որ ձեր հետեւից կանգնածն ու Նիկոլը մի ընտանիքի անդամներ են»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։