Ես ապացուցում եմ, որ ՔՊ-ն սուտ ու շառ է արել իմ վրա․ Արշակ Սարգսյան

24 Հունիսի, 2025

«Ես ապացուցում եմ, որ ՔՊ-ն սուտ ու շառ է արել իմ վրա»,- Երեւանի ավագանու նիստի ընդմիջմանը միջանցքում բորբոքվեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։ Նա մոտեցել էր ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանին՝ պահանջելով ներողություն խնդրել իրենից՝ անցած նիստում արած զրպարտող հայտարարության համար։ Արշակ Սարգսյանը պնդում է, որ Միքայել Խաչատրյանին իրեն ընտրակաշառք բաժանող է անվանել։ Նա իր ասածը հաստատող ձայնագրություն էլ միացրեց իրավիճակը հարթելու համար մոտեցած փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի եւ լրագրողների համար։ Ըստ ձայնագրության, իր ելույթից հետո Խաչատրյանը խոսք է վերցրել ու ասել՝ «Դուք ընտրակաշառք բաժանող եք»։

Միքայել Սարգսյանը հրաժարվեց ներողություն խնդրել։ «Կներեք, Արշակ Սարգսյանը դուք եք, բայց կարող է պարոն Սարգսյանը դուք չեք»,- ասաց նա։

Ավագանու անդամները սկսեցին միմյանց վրա գոռգոռալ․ «Կասես։ Դե կտեսնես, որ կասես, իսկ մինչ այդ ես ամեն օր իմ պիտակումները ձեզ կասեմ։ Ասելու եմ՝ ստախոս, բանսարկուներ եք, հանցագործություն թաքցնողներ»։

«Քիչ առաջ ինձ մոտենում է պարոն Խաչատրյանը, ասում է՝ չեմ հիշում, ես ձեզ նման բան չեմ ասել։ Փաստացի ինձ է ասել, ես ապացուցում եմ, որ ՔՊ-ն սուտ ու շառ է արել իմ վրա։ Ես էլ ասում եմ՝ էդ որ ասում եք՝ կոպեկ-կոպեկ հետ եք բերելու, բա բերեք։ Ինձ ասում է՝ «ընտրակաշառք էիք բաժանում»։ Ես էլ հիմա ասում եմ՝ կամ դուք բանսարկու ու զրպարտիչ եք կամ հանցագործություն եք թաքցնում։ Կամ ներողություն խնդրեք կամ պիտակավորվելու եք»,-հայտարարեց Արշակ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ մինչեւ 2018 թվականն ինքը քաղաքականությամբ չի զբաղվել, հետեւաբար, չէր կարող ընտրակաշառք բաժանել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից

Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստը։  Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրվել է Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է Կուսակցությունից։  Քննարկվել են այլ օրակարգային...

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը եւ կնշանակվի Կոտայքի մարզպետ։ Այս մասին հայտնել է Փաշինյանն ու կարճ հոլովակ տեղադրել ՔՊ Վարչության հերթական նիստից։ Նշենք՝ դեռևս օգոստոսին էին լրատվամիջոցները գրել, որ Կոտայքի մարզպետի պաշտոնում կնշանակվի ՔՊ-ական...

Նիկոլին ոչ մի բանի տեղ չեն դնում, հատկապես՝ Ալիևը․ Գառնիկ Դավթյան

Նիկոլին ոչ մի բանի տեղ չեն դնում, հատկապես՝ Ալիևը․ Գառնիկ Դավթյան

Արծվաշենի շուրջ տարածքների փոխանակման մասին քննարկումների, Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին հնչեցվող մեղադրանքների և խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի ֆոնին հարցեր են առաջանում՝ ի՞նչ զիջումների է կգնա Հայաստանը, և արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է փոխադարձ քայլերի։...

Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան

Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան

Մեր իրականության մեջ մի «պարադոքս» կա. կայսրության դեմ (կարդա՝ Ռուսաստան, ԽՍՀՄ) և անպայման ինքնիշխանությունից անընդմեջ խոսողների համար սրբության սրբոց են նույն այդ կայսրության, ցանկալի է հատկապես դրա ԶՈւ ԳՇ-ի, գծած քարտեզները։ Այս մասին գրել իրանագետ Վարդան Ոսկանյանը։...

Դատական համակարգը յուրացված է, որոշումները կայացվում են երկրի ղեկավարի կողմից. Դանիելյան

Ավելի քան պարզ է, որ Հայաստանի Հանրապետությունում որոշումները չեն կայացվում այն վայրերում, որտեղ պետք է կայացվեն։ Դրանք կայացվում են այլ տեղից։ Դրա մասին բազմաթիվ փաստեր կան: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ...