Ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում:
Քաղաքապետարանից հայտնում են՝ մասնավորապես՝ Աբովյան փողոցում՝ Աբովյան – Աղայան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան փողոց – Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը,
Սայաթ-Նովա պողոտայում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմացից մինչև Սայաթ-Նովա պողոտա — Տերյան փողոց խաչմերուկ կարգելվի մեքենանների կանգառը:
Վաղվանից երթևեկության կազմակերպման ևս մեկ փոփոխություն կկատարվի Պռոշյան – Դեմիրճյան փողոցների խաչմերուկում:
Մասնավորապես՝ Պռոշյան փողոցից ձախ շրջադարձը դեպի Դեմիրճյան փողոց կարգելվի: