Երկու ատոմակայանը բաժանորդների համար որոշակի վնաս է լինում, պետք է փոխհատուցվեն․ Ղազինյան

9 Հունվարի, 2026

Էներգոհամակարգի ամբողջ բալանսն ունի և մինուսներ, և պլյուսներ։ ՀԾԿՀ-ի կողմից տրված տեղեկանքով ստացվում է, որ մինուսներն ու պլյուսները կազմում են 0/0, ինչը չի կարող լինել, որոշակի թիվ պետք է լինի։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին  պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով  տարեվերջին ՀԾԿՀ-ի կողմից հրավիրված նիստին և հայտարարությանը որ սպառողների համար սակագինը չի բարձրանում, որում, սակայն, խնդիրներ կան։

«Երկրորդը՝ ուսումնասիրելու պարագայում տեսնում ենք, որ 3 մլրդ 350 դրամ տրվելու է՝ գնման երաշխիքով արտադրող կայանների բեռնաթափման արդյունքով տրված փոխհատուցմանը։ Այսինքն՝ օրինակ արևային կայաններ կան, որոնց արտադրությունը պետք է օպերատորը կանգնեցնի՝ հաշվի առնելով պահանջարկ-առաջարկ տարբերությունը, այսինքն, որոշակի ամիսների, որոշակի ժամերի արտադրությունը լինում է ավելի շատ, քան՝ սպառումն է, որը խնդիր է առաջացնելու և այդ կայանները բեռնաթափելու պայմաններում կայանների սեփականատերերը ստանալու են փոխհատուցում։ Երկու ատոմակայան էին ստեղծել, փաստորեն, երկու ատոմակայանը բաժանորդների համար որոշակի վնաս է լինում, քանի որ պետք է փոխհատուցվեն։

Խնդիրն այն է, որ Հայաստան-Իրան 400 կվ գիծը դեռ պատրաստ չի, եթե պատրաստ լիներ, ապա այս խնդիրը չէր լինի, հոսանքը կարտահանվեր Իրան»,- ասաց Ղազինյանը՝ հավելելով, որ ատոմակայանի համար կանխատեսվող այլ ֆինանսական եկամուտ է նախատեսվել 12,7 մլրդ դրամ, որտեղից՝ Աստված գիտի։

Երրորդ խնդիրը էներգետիկ շուկան է, որը պետք է անկախ կարգավորվի, սակայն կարգավորվում է պետության կողմից։

Նմանատիպ նյութեր

«Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից. Armlur

«Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից. Armlur

Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից: ArmLur.am–ի տեղեկություններով` մանդատից հրաժարվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան, փաստաբան Գոհար Մելոյանը, ՀՀ տարածքային կառավարման և...

Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը

Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը

Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։ Դեսպանատնից նշել են, որ հուլիսի 16–18-ը տեղի ունեցած ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ՝ Իրանից և աշխարհի տարբեր...

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին «Ազատությանը» հայտնել են ԿԸՀ-ից: Ավելի վաղ ՔՊ-ից պատգամավորական մանդատը չվերցնելու մասին հայտնել էր Ալեն Սիմոնյանը։ ՔՊ-ական մի քանի մարզպետներ ևս հայտարարել էին, որ նախընտրում...

Երկիրը՝ կրակոցների մեջ․ «Կարճ ասած»

  Հայաստանի լրահոսում հանցավորության մասին լուրերը քանակով հավասար են մյուս բոլոր լուրերին։ Միայն վերջին շաբաթում՝ բազմաթիվ կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ, ծեծկռտուքներ։ Երեք լուր՝...

Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ

Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ

Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադար՝ նախորդ ամիս ձեռք բերված միջանկյալ համաձայնագիրը վերականգնելու ուղիներ գտնելու համար, գրում է Reuters-ը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Միացյալ...